«Մեր փորձն ինչքան հարուստ լիներ, միեւնույն է, մինիմալ եւ մաքսիմալ զոհեր պետք է լինեին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ խմբավորումն արել է ամեն բան. «Նույնիսկ այդ զոհին մենք 10 անգամ ասել ենք՝ խնդրում ենք, մի՛ կրակի, կանգնի՛ր, բայց ինքը մինչեւ վերջին փամփուշտը կրակեց, մեզ էլ վիրավոր պատճառեց. մեր տղաներից մեկը վիրավորվեց: Փոխհրաձգության արդյունքում մթության մեջ, բնականաբար, պիտի լիներ, որից հետո ոստիկանությունը երկրորդ սխալը կատարեց. БТР-ը մտցրեց դաշտ, կրակահերթ բացեց, որի արդյունքում մենք վիրավոր տվեցինք: Կանգնած էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ, քիչ էր մնում նաեւ նրանցից զոհ կամ վիրավոր լիներ:
Մենք ինքներս էլ ենք շատ ցավում եւ մենք էլ պատվո համազարկ տվեցինք, քանի որ նա սպա էր, եւ իմ տեղեկություններով՝ կարգին սպա: Ցավում ենք, բնականաբար, ճար չկար. այս գունդը ծառայում էր որպես բութ գործիք այս չարիքի իշխանությանը: Այլընտրանք դուք թողե՞լ էիք մեզ, կամ կա՞ր այլընտրանք:
Իսկ այսօր Գասպարյան Վովան սպառնում է, թե շտուռմով կվերցնեմ: Խնդրում եմ այդ շտուռմ անող ոստիկանների ծնողներին՝ նրանք իմ երեխաներն են, նրանք կապում են իմ ձեռքերն ու ոտքերը, այսինքն՝ ձեռքս չի գնում նրանց վրա, ես չեմ կարող նրանց վրա գնդակ արձակել: Եթե նրանք չլինեն, ես կես ժամվա ընթացքում հաղթանակը կդնեմ արծաթե սկուտեղի վրա՝ ես մենակ՝ ինքս»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Հ. Գ. Գնդապետ Վանոյանին սպանած «Սասնա ծռեր» խմբավորումը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են կրակել նրա հիշատակին:
մարդասպաններ