Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կմեռնենք, բայց առանց հաղթանակի ստեղից դուրս չենք գա». Պավլիկ Մանուկյան (տեսանյութ)

Հուլիս 23,2016 20:41

«Մենք պատանդի կարիք չենք ունեցել եւ նրանց հետ վերաբերվել ենք, ինչպես հարազատ եղբայրների, նույնիսկ պարոն Օսիպյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը:

Նա նույնիսկ լրագրողների հետ զրույցի ընթացքում վայր չդրեց ձեռքի ինքնաձիգը: Պավլիկ Մանուկյանը ընդգծեց, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ապշած է, եւ ըստ նրա, նա երկար տարիներ կփորձի հասկանալ, թե  ինչ է իրենից ներկայացնում հայ ժողովուրդը:

«Մեր անվտանգության երաշխիքը այս չքնաղ թռչունն է՝ իմ արծիվն ու իմ բազեն»,- ասաց նա՝ ցույց տալով ձեռքի ինքնաձիգը: «Մենք չէինք եկել այստեղ պատանդներով պատսպարվելու, մենք եկել ենք նպատակը ի կատար ածելու: Եթե նրանք սխալ քայլ կատարեն, ես վստահեցնում եմ, երկրորդ պատժիչ գործողությունը կկատարենք: Մենք առայժմ չենք ուզում: Մենք ինչի՞ համար այս քայլը կատարեցինք այս գնդում, բոլորիդ ասեմ՝ որովհետեւ այս գունդը իմ ժողովրդի գլխին չարիք էր դարձել:

23.07.2016. Armed group which occupied the police station in Erebuni district on the 7th day of the occupation freed the hostages demanding a meeting with media representatives. Yerevan, Armenia.

23.07.2016. Armed group which occupied the police station in Erebuni district on the 7th day of the occupation freed the hostages demanding a meeting with media representatives. Yerevan, Armenia.

Դուք տեսնում էիք, թե նրանք ինչպես էին վերաբերվում ժողովրդին, թե ինչպես էին քացի տալիս, թե ինչպես էին բռնանում, թե ինչպես էին անարգում երբեմն էլ նաեւ ձեզ՝ լրագրողներիդ, թե ինչպիսի շվայտ ու ցոփ կյանքով են ապրել սրանք ստեղ, մենք արդեն տեսնում ենք, արդեն ականատեսը ես եմ: Եթե հայ զինվորը սրա 1/10-ով ապահոված լիներ մենք այդպիսի խայտառակ տեսարան չենք ունենա»,- ասաց նա:

Հարցին, թե 80-ականների զենքե՞ր չեն, Պավլիկ Մանուկյանը գրպանից հանեց ատրճանակ. «Շատ կարեւոր բաներ են: Այս ինչը, որ տեսնում ենք, սիրահոժար նվիրել են մեզ»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որն է լինելու «Սասնա ծռեր» հետագա քայլը: «Մենք կմեռնենք, բայց առանց հաղթանակի ստեղից դուրս չենք գա: Մենք ցանկանում ենք՝ անարյուն լինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031