ՊՊԾ գնդի տարածք էր եկել զինված խմբի անդամներից մեկի` Էդգար Սողոմոնյանի հայրը՝ հաշմանդամության սայլակի վրա ու խնդրում էր որդուն, որ հետը տուն վերադառնա, իրեն տիրություն անի: Որդին հրաժարվում էր:
Լրագրողների հետ զրույցում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն այս առնչությամբ հարցին՝ հնարավո՞ր է այդ տղան դուրս գալուց հետո իրավապահներին չհանձնվի, այլ գնա իր հոր հետ ապրի՝ նա պատասխանեց՝ չի լինի, որ այստեղից դուրս գա մեկը ու գնա տուն կամ գնա Սոչի հանգստանա, պիտի իրավապահներն հանձնվի, մարդ է սպանվել, պիտի իմանան` ով է սպանել: Այդպիսի հասկացողություն չկա: Նրանք, ովքեր քրեական հանցագործություն են կատարել, պատասխանատու են: Բայց ՀՀ նախագահը խոստացել է, որ որեւ հետապնդում, խոշտանգում չի լինելու, օրենքի տառը պահելու են»:
Հանկարծակի խմբի անդամներից մեկը սկսեց կրակոցներ արձակել՝ դեպի օդ՝ ուրախ-զվարթ գոռալով, թե «էսի անկախ Հայաստանն ա, վերջ, ինչ ուզենք, կանենք: Մենք ենք տերը մեր երկրի՛»:
Կարդացեք նաև
Մի քանի կրակահերթերից հետո տարածքում սկսեց վեճ, Վիտալի Բալասանյանը հորդորեց՝ հանգստացե՛ք, մի հատ ասա հանգստանան: Վիճակը սկսում էր դառնալ անկառավարելի: Վիտալի Բալասանյանը լրագրողներին հորդորեց շտապ տարածքն ազատել. «Հետ դա՛րձ, շուտ-շուտ, կարող է կրակեն սպանեն, հետո պատասխանն ո՞վ է տալու: Բռնեմ կամերադ ջարդեմ, որ խելքի գա՞ս, շուտ-շուտ, մա՛րշ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բալասանյանի մակարդակը ինչո՞վ է տարբերվում միլիցեքից…