ՊՊԾ գնդում Սասնա ծռեր զինված խմբի անդամները լրագրողներին ցույց տվեցին դիպուկահարներին: Ցույց տվեցին դիպուկահարների ոտքերը՝ բեռնատարների տակ թաքնված, ասացին, որ շենքերի տանիքներին էլ կան, գիտեն:
Խմբի անդամ «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանի՝ խոսքերով՝ «Թող բերեն, բայց թող կեղտերին բերեն, ոչ թե էս երեխեքին, թող բերեն տականքներին, կանգնացնեին մեր դեմը, որ տեսնեինք մենք ում ենք խփում, մենք մերին չենք խփելու: Մերոնց են բերել, իրենք իմ թեւի արյունն են, իմ սրտի դոփյունն են սրանց մեզ չեն ուզում: Ասում են՝ ՌԴ-ի Ալֆան են բերում, թող բերեն, խնդիր չկա»:
Արայիկ Խանդոյանը լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց Սերժ Սարգսյանից: Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը ինչի՞ պիտի խանութ բացի, գնա խանութի բացմանը, պիտի գործարան բացի, որ մարդիկ աշխատատեղ ունենան. «Սաղ իրանց համար կուպեց-պռոդավեցներ են դառել, այ մարդ: Ազգին դարձրել են կուպեց»:
Նա ասաց, որ մինչեւ կեղտը չմաքրվի, խաղաղ լուծում չի լինելու. «Դուք եկել եք ինձ ստեղ ասեք՝ Արայի՛կ, զենքդ դիր ցա՞ծ: Ես կմեռնեմ, զենքը չեմ դնի, արա՛: Խաբեբա, ստորների հետ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: 120 զինվոր է զոհվել իրենց կեղտ պատճառով, ո՞րն ա դատվել, հազար անգամ ասել ենք՝ կեղտը մաքրեք, չեն մաքրել»:
Կարդացեք նաև
«Միայնակ գայլը» լրագրողներին վստահեցրեց, որ ինքը միայնակ գայլ չի, «գելերը էն կեղտերն են, դուք եք գել: Ես ի՞նչ գել, մենք գայլերի ոհմակ ենք, ախպեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ոնց կարող է նորմալ երկրում նախագահը ավելի շատ խանութներ -մոլեր, հյուրանոցներ բացել, քան գործարաններ, արտադրամասեր: Հայաստանում հագուստի արտադրամասեր չի կարելի բացել, որ Հայաստանի հագուստի զգալի մասը Թուրքիայից է ներմուծվում, այն էլ այնպիսի վատ որակի, այնպիսի վատ ճաշակի, որ զարմանում ես ??? Եթե ոստիկանությունը, համենայն դեպս Երևանում, ինչ որ անհասկանալի տրամաբանությամբ վարում է թանկարժեք Տոյոտաներ, ապա հնարավոր չէր այդ մեքենայի հավաքումը իրականացնել Հայաստանում, այլ ոչ թե ներմուծել??? Քաղաքապետարանի կողմից տարեկան մսխվող ահռելի գումարները հնարավոր չէ ուղղել տրանսպորտային համակարգի ստեղծմանը՝դրան սպսարկող բոլոր համակարգերով???Նախագահը հպարտությամբ նշում է նորաբաց ինչ որ հյուրանոցում ասենք X թվով աշխատատեղերի ստեղծման մասին: Հարցնում եմ, ինտելեկտուալ մեծ ներուժ ունեցող ազգին առաջարկել հավաքարարի, բարմենի, մենեջերի, սպասավորի, բեռնակրի աշխատանք դա նորմալ է??? Ինչու է Սերժ Սարգսյանը Հայաստանը հետևողականորեն վերածում տուրիստների սպասարկման մի մեծ գրասենյակի????