Ոստիկանության ՊՊԾ գնդում լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները հայտարարեցին, որ 3 նախագահներն էլ պետք է հեռանան: Խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի խոսքերով՝ «Դա քաղաքական զիբիլանոց է: Պատգամավորները պառլամենտում նստած կոճակ են, պատգամավոր չեն՝ բացառությամբ Զարուհի Փոստանջյանի»:
Aravot.am-ը ճշտեց՝ Նիկոլ Փաշինյանի՞ն էլ նկատի ունեք՝ նրանք պատասխանեցին՝ նույնը, ինքը կոճակներից տարբերվում է նրանով, որ չափսերով մեծանում, փոքրանում է. «Ինքը ասում է՝ գլադիատոր եմ հավաքելու, 6000 մարդ եմ հավաքելու, գնալու եմ ընտրություն կրեմ, թող գնա իրա խաղերը խաղա»:
Ըստ զինված խմբի անդամների` Փաշինյանը ժողովրդի ուղղությունը շեղում է ու տանում դեպի իր քաղաքական պայքարը:
Զինված խմբավորման անդամները սպասում են, որ Սեֆիլյանը միանա իրենց ու վստահեցրին, եթե Ժիրայր Սեֆիլյանն ասի, որ զենքերը վայր դրեք՝ իրենք կամովին կհանձնեն իրենց հրամանատարի խոսքին անսալով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ