«Իսկական հերոսներն այստեղ են, մնացածը լարախաղացներ են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանը:
Զինված խմբի անդամները հայտարարեցին՝ մեր անունից ոչ ոք իրավունք չունի որեւէ հայտարարություն անի՝ դա լինի ազգային հերոս, ե շարքային քաղաքացի՝ նկատի ունենալով նախ Վիտալի Բալասանյանին:
Հարցին՝ ասում եք, թող մարդիկ գան, միանան, բայց կան մարդիկ, ովքեր չեն կարողանում միանալ՝ զինված խմբի անդամներից մեկը՝ Սեդրակ Նազարյանն առաջարկեց. «Թող ճեղքեն, բենզինի շշերով, քարերով, հայերը լավ կռվել գիտեն: Թող չնստեն լոփո-լոփո պատերի տակ խոսան, բենզինի շիշը վերցնեն, տան իր ճանապարհը փակողի գլխին, հարգելի ոստիկանները թող ճանապարհը բացեն»:
Նա վստահեցրեց, որ սա ժողովրդի համար են անում. «Մենք մեր համար չենք անում, մեր հոր սեփականությունը չի, մեր բոլորի երկիրն է, էդ չգիտակցողները թող մտցնեն իրանց պուպուշիկ գլուխները: Մենք հանձնվողը չենք, իշխանափոխությունից հետո էլ մեր զենքերը վայր չենք դնելու: Վայր կդնենք այն ժամանակ, երբ իմանանք, որ իշխանություն ունենք, որոնք ծառայում են մեր ժողովրդին, չեն ղեկավարում: Իսկ մնացածը՝ 4 կողմից սնայպերների տակ ենք, երբ ուզում են, թող խփեն»:
Կարդացեք նաև
Զինված խմբի անդամները լրագրողներին կոչ արեցին, որ «կամերան շպրտեք մի յան, հելեք փողոց, հելեք ջարդեք, վառեք, ջհուդ չեք, ձեր քաղաքացիական պարտքը կատարեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ