Պորտուգալական ֆուտբոլի և Մադրիդի «Ռեալի» աստղերից մեկը համարվող Կրիշտիանու Ռոնալդուի ծննդավայրի օդանավակայանը կանվանափոխվի հանրահայտ ֆուտբոլիստի անունով։ Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը։
Այս տեղեկությունը հաստատել է պորտուգալական Մադեիրա կղզու ղեկավարը՝ ասելով, որ հանրահայտ ֆուտբոլիստի ծննդավայրի՝ Ֆունչալի օդանավակայանը անվանափոխվի։ Նա նաև ասել է, որ անցյալում արդեն բացվել է պորտուգալացի ֆուտբոլիստի անունը կրող հյուրանոց։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականը նվաճեց Եվրո-2016-ի չեմպիոնական տիտղոսը՝ եզրափակիչում հաղթելով տանտերերի՝ Ֆրանսիայի ազգային հավաքականին։ Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնարկային րոպեներից դուրս եկավ խաղադաշտ, բայց վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը։
Կարդացեք նաև