Դիտորդական խումբը օգտագործելով իր լիազորությունները հուլիսի 21-ից պարբերաբար այցելություններ է կատարում Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ:
Հուլիսի 21-ին Դիտորդական խումբը արձանագրեց, որ Երևանի ՁՊՎ-ում պահվում էին 4 ձերբակալված անձիք` կապված ՊՊԾ գնդի գրավման և դրանից հետո հետևող գործողությունների շրջանակներում: Նշենք, որ նշված 4 անձանցից 2-ը ձերբակալվել էին, որպես ՊՊԾ գնդում գտնվողների աջակիցներ, 1-ը` Սարի Թաղի բախումների դեպքերիի հետ կապված էր ձերբակալվել, իսկ վեջինը` հենց առաջին ձերբակալվածն էր Խորենացի փողոցում կատարված հանրահավաքի արդյունքում:
22.07.2016թ-ին Դիտորդական խումբը Երևանի ՁՊՎ այցելելով արձանագրեց, որ նախկին 4 ձերբակալվածներին ավելացել էին ևս 15 ձերբակալված անձիք արդեն Խորենացի փողոցում հուլիսի 20-ին և 21-ին հանրահավաքից հետո կատարված բախումների հետևանքով:
Նշենք, որ ինչպես հուլիսի 21-ին և 22-ին Դիտորդական խումբը թեժ գծին ահազանգեր էր ստացվում տարբեր իրավապաշտպան կազմակերպություններից և հարազատներից, ովքեր տեղեկություններ էին փորձում ճշտել, կորած իրենց հարազատների վերաբերյալ: Որոշ ձերբակալվածների վերաբերյալ Դիտորդական խումբը ունենալով տեղեկատվություն միանգամից փոխանցեց, որ գտնվում են Երևան քաղաքի ՁՊՎ-ում, իսկ որոշ անձանց վերաբերյալ ինֆորմացիա չունենալով, Դիտորդական խումբը շատ կասակածելի համարելով փաստը, հրավիրեց արտահերթ նիստ և որոշվեց, որ համապատասխան այցելություններ պետք է կատարվեն ՀՀ ոստիկանության այլ մարզային բաժնի ՁՊՎ-ներ:
Կարդացեք նաև
Հուլիսի 23-ին Դիտորդական խումբը այցելություններ կատարելով ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Վաղարշապատի և ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ Մասիսի ՁՊՎ-ներ արձանագրեց, որ նշված դեպքերի հետ կապված Վաղարշապատի ՁՊՎ-ում պահվում էին 7 ձերբակալված անձիք իսկ Մասիսի ՁՊՎ-ում` 2 ձերբակալված անձիք:
Ցանկանում ենք նշել, որ հարազատների կողմից կորած համարվող Ա.Գ-ն հայտնաբերվեց Վաղարշապատի ՁՊՎ-ում :
Ավելացնենք, որ Դիտորդական խումբը շարունակելու է իր առաքելությունը հնարավորինս շատ ՁՊՎ-ներ այցելելով, և բացահայտել մնացած ձերբակալվածների գտնվելու վայրերը:
Դիտորդական խումբը այս 3 օրերի ընթացքում արձանագրել է, որ բոլոր ձերբակալվածների մոտ առկա են մարմնական վնասվածքներ:
Հասմիկ Սահակյան
Դիտորդական խմբի ղեկավար