«Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հոգեւոր հայրն է, եւ նրա այս հայտարարությունը նույն այն դավաճանությունն է, որը Սերժ Սարգսյանն է արել: Նրանք հավասարազոր դավաճաններ են»,- «Սասնա ծռեր» զինված խմբի հարձակման մասին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականներն Aravot.am –ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա ասաց, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ պետք է կանգնի դատարանի առջեւ: Վերջիվերջո Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ինքն է կարգել նախագահ: Մարտի 1-ին նա ասաց՝ դա իմ ժողովուրդը չէ, մեր շտաբը չի գործում, մեր շտաբը իմ տանից դուրս գալու մասին որոշում չի կայացրել: Նրանք այս կատեգորիայի մարդիկ են, բոլշեւիկներ են: ԵՏՄ-ական բոլշեւիզմի կողմից են ուզում Հայաստանը զավթվի, որ այլեւս Հայաստան չլինի: Տեր-Պետրոսյանն իր հայտարարությամբ հիմա էլ անում է այն, ինչ Սերժ Սարգսյանը: Ոճային տարբերություն է, իմաստային որեւէ տարբերություն չկա»:
Լեւոն Տեր Պետրոսյանն իր խոսքում 3 իրադարձություններ ներկայացրեց՝ Սամվել Բաբայան «սադրիչ օպերացիան», Շուշիում համաժողովը եւ «Սասնա ծռեր» խմբի գործողությունները՝ այսպես սլաքներն ուղղելով դեպի աշխարհաքաղաքական բեւեռներ: Այս առնչությամբ մեր հարցին Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Պետք է ասեմ, որ նա հիմա հանդես է գալիս Լենինի դերում, իր թագաժառանգին՝ վերջին բոլշեւիկին պաշտպանելու համար: Ինքը ասում է, թե մենք պիտի հրաժարվենք մեր հայրենիքից ու նաեւ գործածում է արցախահայություն բառը: Ի՞նչ արցախահայություն, 25 տարի է՝ ԼՂԻՄ տարածքի արցախահայություն հասկացություն գոյություն չունի: Գոյություն ունի հայկական պետականություն եւ հայ ժողովրդին պատկանող հայրենիք, որն ամբողջ Հայկական բարձրավանդակն է՝ իր հարակից տարածքներով: Մենք հող չունենք հանձնելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
կռեմլը ծնեց լևոնին լևոնը ծնեց սեռժին նրանք իրար հետ ծնին ռոբին որն իր վհերդին թագադրեց սեռժին իսկ ահա բոլորը միասին փչացրին ավանդական կուսակցություններին որոնց զավակը կարգվեց նիկոլը
Այո, այո, ու էլի այո: Բայց զարմանալի ա, որ ոչ մի կերպ չենք նկատում, որ ԼՏՊ-ն. ռոբն ու սերժը նույնն են, մեկը մյուսի շարունակությունն ու լրացումը: