ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հուլիսի 23-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն