Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Բեյրութի «Քնար» պարային համույթը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով

Հուլիս 23,2016 15:38

Հուլիսի 23-ին Բեյրութի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Քնար» պարային համույթը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում: Պարախումբը մասնակցում է «Իմ Հայաստան» երրորդ համահայկական փառատոնին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհավորեց «Քնար» պարային համույթի ղեկավարներին և անդամներին ոչ միայն հիմնադրման 60-ամյակի առթիվ, այլև Մայր Հայրենիքում հոբելյանական տարում «Իմ Հայաստան» փառատոնին մասնակցելու առիթով և մաղթեց ստեղծագործական նոր նվաճումներ, նոր բեմեր ու նորանոր ծրագրեր կյանքի կոչելու հնարավորություն:

qnar

Նա իր հիացմունքը հայտնեց բազմավաստակ, հարուստ պատմություն ունեցող պարախմբի բոլոր տարիների նվիրյալներին` հովանավորներին, պարուսույցներին, ովքեր սփյուռքահայ երիտասարդների մեջ ազգային պարի միջոցով սերմանում են սեր դեպի ազգային մշակույթը:

Նախարարի տեղակալը նշեց, որ «Քնար» պարախումբը զինվորագրվել է սփյուռքի ինքնության գոյապայքարին և 60 տարի անընդմեջ պարարվեստի միջոցով հայապահպանության իր ուղին է կերտել: Պարախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Իրանում, Կիպրոսում, Սիրիաում և այլ երկրներում,ամենուրեք թնդացրել է հայ պարը` արթնացնելով հայրենիքի, ազգային մշակույթի հանդեպ հետքրրություն ու սերը:

srapionyan1

Սերժ Սրապիոնյանը շնորհակալություն հայտնեց նախարարության ծրագրերին և, մասնավորապես, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին ակտիվորեն մասնակցելու համար և, կատարելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանը, համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության հայեցի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու, Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալը շնորհեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Բեյրութի «Քնար» պարախմբին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նման բարձր պատվի արժանացնելու համար` ելույթ ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրամի տնօրեն Լիլիթ Գալստյանը, որը մասնավորապես ասաց. «Սիրելի\’ համազգայինցիներ, եկեք բոլորս միասին շնորհակալություն հայտնենք հայրենի կառավարությանը, մասնավորապես` ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին` մեր աշխատանքը ըստ արժանավույն գնահատելու, մեզ ոգևորելու, այս սրտաբաց ընդունելության և բարձր գնահատանքի համար: Թեև Համազգայինը արդեն 88 տարեկան է, սակայն հատկապես հզորացել է վերջին 25 տարիներին»:

Այնուհետև ելույթ ունեցան «Քնար» համույթի ղեկավարները և կատարողները, որոնք բոլորն էլ բարձր գնահատեցին հայրենի իշխանությունների ջանքերը Սփյուռք-Հայաստան կապերն ամրապնդելու, սփյուռքյան կառույցների աշխատանքները ուղղորդելու և ըստ արժանավույն գնահատելու համար:

ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031