Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լացելու է, որ իրենց լիդեր համարողները 5 օր հետո են գալիս Խորենացի». Ստյոպա Սաֆարյան

Հուլիս 23,2016 14:29

«Սեֆիլյանի խնդրով փաստացի որոշ զարգացումներ կան: Ուրախալի է, որ գործընթաց կա, որը ներկա իրավիճակը քաղաքական լուծման է տանում»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ «Սասնա ծռեր» զինված խմբի եւ իշխանության միջեւ բանակցություններին` ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Խնդրեցինք մեկնաբանել, թե ինչպիսին կլինի հասարակական արձագանքը Վարուժան Ավետիսյանի` այսօր արված այն հայտարարության շուրջ, թե Խորենացի փողոցում մամուլի կետ բացելու պահին բաց կթողնեն նաեւ բարձրաստիճան ոստիկաններին: «Հասարակությանը հիվանդացրել ենք, հետ էլ ուզում ենք` ինչ-որ բան ստացվի: Հասարակությունը պետք է մարդկանց մահն ուզենա՞: Ի՞նչ անենք` Պավլիկի եւ նրա տղայի համար փակուղին ավելի մեծացնե՞նք եւ փոքրացնենք հասարակության մեջ ապրելու հնարավորությո՞ւնը: Ակնհայտ է, որ երկու կողմն էլ` իշխանությունն էլ, տղաներն էլ փակուղու մեջ են, սա երկար չի կարող շարունակվել: Իշխանությունը շատ կուզեր, բայց գրոհ չի կարող ձեռնարկել, որովհետեւ տեսնում է` հասարակական աջակցություն կա: Բացի այդ, հասկանում է` ինչ է նշանակում գրոհ` 30 մարդ ունեցող խմբի դեմ: Քանի՞ զոհի մասին կարող ենք խոսել…Տղաներն էլ փակուղում չեն կարողանում ղեկավարել զանգվածներին»,-նկատեց Սաֆարյանը:

Նա անդրադարձավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ցուցարարներին ուղղված կոչին, թե երկրում փոփոխությունների հասնելու դեպքում քաղաքացիները պետք է խոստանան, որ անգամ ՀՀԿ-ականները եւ օլիգարխները հասարակության լիիրավ անդամներ են լինելու եւ նրանց ոչ մեկ մատնացույց չի անելու: Քաղաքագետն ասաց, որ Խորենացիում հավաքված քաղաքացիների տեսակետը հասարակությանը վերագրելը ճիշտ չէ. «Բայց եթե մարդիկ հանցագործություններ են կատարել, գողացել են բյուջեից, պետք է պատասխան տան»:

Ըստ մեր զրուցակցի` ներկայում նոր քաղաքական միջավայր է ստեղծվել, քանի որ քաղաքական ուժերը հանդես չեկան «Սասնա ծռերին» ամեն գնով գրոհելու-ջարդելու կոչերով. «Իհարկե, տեսանելի է, որ այդ գործընթացը տանել ցանկացող ուժերը շատ չեն: Մի կողմից լացելու է, որ իրենց լիդեր համարողները 5 օր հետո կարող են գալ այնտեղ: Պարզվում է` Հայաստանում լիդերը վերջից է գնում: Առջևից` ժողովուրդը, հետո` բոլորը, վերջում` լիդերները: Նաեւ սա է պատճառը, որ հասարակությունը չի կարող իր հետեւից գնացողին վստահել: Ոչ մեկ թող չնեղանա, որ քաղաքական ուժերի վարկանիշը զրոյին մոտ է: Չնայած ողբերգությանը` քաղաքական միջավայր ստեղծվեց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031