Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի փոխվարչապետ. ՀՀ-ն մտադիր է սառեցված թողնել հակամարտությունը. Minval.az

Հուլիս 23,2016 14:15

Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական բախումներին։ Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը։

Հասանովի կարծիքով՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության չլուծված լինելը ծառայում է որոշ ուժերի շահերին. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնային նշանակություն ունի։ Մեր հիմնական նպատակը միջազգային իրավունքի ու նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության արագ կարգավորումն է»։

Խոսելով ապրիլյան դեպքերի մասին՝ Հասանովն ասել է. «ՀՀ-ն մտադիր է սառեցված թողնել հակամարտությունը։ Ապրիլյան բախումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անհրաժեշտ է փոխել ստատուս-քվոն։ Վերջին երկու ամիսներին բանակցային գործընթացում նկատվում է որոշակի առաջընթաց։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների առաջնորդները աշխուժություն են ցուցաբերում Ղարաբաղի հարցում»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031