Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Գ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2016թ. ապրիլի 13-ի երեկոյան ապօրինի մուտք է գործել Աշոտ Հովհաննիսյանին պատկանող առանձնատուն եւ գողացել 5 հատ գիրք, գորգանման ծածկոց եւ ապակյա տարա: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական կենտրոնի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Դատարանում նրա շահերը պաշտպանում է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արմեն Ադամյանը: Նրանից տեղեկացանք, որ իր պաշտպանյալը անմեղսունակ է, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 27-ին կայանալիք նիստում կքննարկվի նրա հանդեպ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև