Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որն ակտիվ մասնակցություն ունեցավ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման գործում, խոսել է 2016թ. հուլիսի լույս 16-ին Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի մասին։ Այս մասին տեղեկացնում է գերմանական DW.com-ի թուրքական ծառայությունը։
Անդրադառնալով զինվորական հեղաշրջումի փորձից հետո տեղի ունեցող իրադարձություններին՝ Օզդեմիրն ասել է, որ բազմաթիվ մարդիկ հետապնդումների են ենթարկվում և պահանջել է մի ծրագիր կազմել, որով Եվրոպան կընդունի Թուրքիայի ընդդիմադիրներին, որոնք քաղաքական հետապնդումների են ենթարկվում։