Թուրքիայում 2016թ. հուլիսի լույս 16-ին տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի տապալումից հետո այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտահայտել է իր կարծիքը Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Հաքան Ֆիդանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին իրենց զբաղեցրած պաշտոններից հեռացնելու մասին, հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Նախագահ Էրդողանը 2016թ. հուլիսի 22-ին նախագահական նստավայրում ընդունել էր ԱՀԾ պետ Հաքան Ֆիդանին, որի հետ հանդիպման ընթացքում ասել էր հետևյալը. «Շատ վատ քննություն հանձնեցիք»։ Ի պատասխան նախագահ Էրդողանի արտահայտած այս դժգոհությանը, Ֆիդանն ասել է. «Ես պատրաստ եմ անել՝ ինչ կհրամայեք»։
Լրագրողը հարցրել է Էրդողանին՝ արդյոք չի՞ պատրաստվում հեռացնել պաշտոնից Հուլուսի Աքարին և Հաքան Ֆիդանին։ Էրդողանը պատասխանել է, որ Թուրքիայի հետախուզությունը լուրջ բացթողում է կատարել, բայց «ճանապարհին ձի փոխելը ճիշտ որոշում չէ»։
Կարդացեք նաև