Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հարցազրույց է տվել հանրահայտ DW.com-ին, որի ընթացքում խոսել է իր մտադրությունների և ապագա ծրագրերի մասին։
Հարցազրույցի ընթացքում Սավչենկոն ասել է, որ Ուկրաինայում քաղաքական սիստեմի փոփոխության համար անհրաժեշտ է հաստատել դիկտատուրա՝ վստահություն հայտնելով, որ քաղաքական իրավիճակը երկրում կարելի է փոխել միայն «վերևից». «Նախագահի լիազորությունները, երկրի կառուցվածքը փոխելու, օրենքները վերականգնելու, և դրանք ժողովրդին ծառայեցնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է այնպիսի միապետ դառնալ, որն ամեն ինչ պահում է սեփական ձեռքերում, որպեսզի այդ իշխանությունը վերադարվի ժողովրդին և այնպես արվի, որ այլևս երբեք այն չվերցնեն ժողովրդից»։
Խոսելով նախագահի թեկնածու առաջադրվելու մասին՝ Սավչենկոն ասել է, որ իրադարձությունների այդպիսի զարգացումն ավելի շուտ անհրաժեշտություն է. «Ես ասել եմ, որ չեմ ուզում, բայց ասել եմ, որ կարող եմ, իսկ հիմա կասեմ, որ ամենայն հավանականությամբ` ես պարտավոր եմ նախագահ դառնալ»։
Կարդացեք նաև