Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Սահմանադրական դատարանը թույլատրել է սկոչով փակել բերանը. BBC

Հուլիս 23,2016 12:57

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանը թույլատրել է զանգվածային միջոցառումների ժամանակ սկոչով փակել սեփական բերանը, պատկերներ նկարել և քարոզչական բնույթի պատկերներ փակցնել երեսին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սեփական բերանը փակելու թույլատրման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Սամարայի ուսանողները «Լռության օր» ակցիայի շրջանակներում սկոչով փակել էին իրենց բերանները, ինչի համար էլ ոստիկանությունը նրանց բերման էր ենթարկել։ Մասնակիցներից մեկը նույնիսկ տուգանվել էր 10.000 ռուբլու չափով (շուրջ 150 ԱՄՆ դոլար,- խմբ.)։

Այս իրադարձություններից հետո ՌԴ ուսանողները դիմել էին Սահմանադրական դատարան։ Դիմումը բավարարվել է, բայց դատարանը նշել է, որ զանգվածային միջոցառումների մասնակիցներին արգելվում է փակել երեսը դիմակներով։ Եղանակային պայմաններից ելնելով՝ մասնակիցները կարող են փակել իրենց երեսը կտորներով և շարֆերով։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031