Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Բարեկամ գերմանացի ժողովրդին պատուհասած այս ողբերգությունը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային համախմբվածության կարևորությունը՝ արմատախիլ անելու ծայրահեղականության բոլոր դրսևորումները: Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ձեզ հետ են մեր սրտերն ու աղոթքները»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
ԻՆչ զավեշտալի է՝ Սերժ Սարգսյանը կայծակնապես արձագանքում է օտար երկրներում տեղի ունեցող միջադեպերին՝ժամեր անց նախագահականը համապատասխանաբար ցավակցական կամ շնորհավորական ուղերձ է հղում:Պատկերացնում եք, որ Յոախիմ Գայուկը Մյունխենի հետ կապված դեպքերի առիթով Սերժ Սարգսյանի նամակը ստանար դեպքից վեց օր հետո ու հետո նրան նորմալ նախագահ համարեր: Սեփական երկրում տեղի ունեցած ողբերգակամ միջադեպի առիթով նախագահի՝ վեց օր ուշացումով արձագանքելը նորմալ է???