Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է իր երկրի անվտանգության հարցերի մասին` նշելով, որ Բելառուսի իշխանությունների դեմ կարելի է «պատերազմել» միայն ընտրությունների ժամանակ։ Այս մասին տեղեկացնում Belta.by-ն։
Շարունակելով միտքը՝ Լուկաշենկոն ասել է. «Ինչ վերաբերում է անվտանգությանը, դուք կարող եք չանհանգստանալ, բայց ավելորդ տեղն ինձ մի քննադատեք կոպիտ քաղաքականության համար։ Մենք ոչ մեկի բերանը չենք փակում»։
Անվտանգության վերաբերյալ խնդիրների մասին արտահայտվելիս՝ Լուկաշենկոն խոսել է Թուրքիայի, Հայաստանի և Ղազախստանի նախադեպերից. «Երբեք ոչնչից մի վախեցեք, խոսեք իմ մասին, ում մասին, որ ցանկանում եք, բայց հիշեք, որ «պատերազմել» իշխանությունների և նախագահի դեմ, ինչպես եղավ Թուրքիայում, կարելի է միայն ընտրությունների ժամանակ»։
Բելառուսի նախագահն ասել է, որ եթե ինչ-որ մարդկանց խումբ կփորձի դուրս գալ փողոց և անկարգություններ հրահրել, իշխանությունների արձագանքն ակնթարթային կլինի. «Որովհետև կլինի այնպես, ինչպես Հայաստանում կամ Ղազախստանում. դա մեզ պետք չէ։ Դա վարակ է, հիվանդություն։ Եթե այն մտել է հասարակության մեջ, ապա ակնթարթորեն, ինչպես քաղցկեղը, կսկսի տարածվել։ Այդ ժամանակ մեծ ջանքեր, միջոցներ, Աստված չանի՝ մարդկային կյանքեր կպահանջվեն, որպեսզի դա կանգնեցվի»։
Կարդացեք նաև