Հուլիսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Ղափանցյան 5-րդ փողոցում՝ Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակա ձորում այրվել է մոտ 2000 քմ բուսածածկույթ, Քանաքեռ ՀԷԿ-ի թիվ 10 շենքի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Սեբաստիա փողոցում՝ Մալաթի-Սեբաստիա թաղապետարանի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ:
Սյունիքի մարզի Լեռնաշեն գյուղի մոտակայքում՝ «Թյուլինգ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, որից մոտ 1 հա՝ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան տարածքում՝ մոտ 1200 քմ, Լուսակերտի զորամասի մոտակայքում` մոտ 7 հա, Բյուրեղավան քաղաքի թիվ 1 դպրոցի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում գտնվող թիվ N զորամասի տարածքում՝ մոտ 6 հա, Աբովյան-Սևան ավտոճանապարհին՝ 51 կիսակայարանի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի դիտարանի մոտակայքում՝ մոտ 2 հա:
Կարդացեք նաև
Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվել է հնձած ցորենի արտ (մոտ 1 հա):
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ