Լրահոս
Օրվա լրահոսը

Քննությունը կպարզի՝ գնդապետ Արթուր Վանոյանը 3 ժամ արնաքամ է եղել, թե՝ ոչ

Հուլիս 23,2016 09:51

«Ենիգոմշյանին ասեք, որ զոհված գնդապետի հիշատակը ոչ թե հարգել էր պետք, այլ պետք չէր թույլ տալ, որ նա արնաքամ լինելով՝ 3 ժամ՝ մահանա ու պատանդ պահել շտապ օգնության մեքենայի վարորդին, որը եկել էր վիրավորներին հանելու»,-իր ֆեյսբուքյան էջում այսպիսի հրապարակում է արել «Բլոգնյուզի» գլխավոր խմբագիր Կոստանտին Տեր-Նակալյանը:

Aravot.am-ի հարցին, թե արդյոք հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ պարեկապահակային գնդի վրա կատարած հարձակման հետեւանքով սպանված գնդապետ Արթուր Վանոյանը երեք ժամ արնաքամ է եղել, քանի որ շտապօգնության վարորդին պատանդ էլ են պահել, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց՝ դա միայն քննությունը կպարզի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Կոստանտին Տեր-Նակալյանն արդյոք ինչ փաստերի վրա է հիմնվել նման սենտիմենտալ գրառում անելուց առաջ, երբ անգամ ոստիկանության համապատասխան բաժինը հայտարարում է, որ միայն փորձաքննության ժամանակ դա կպարզվի??? Նա գտնվել է ՊՊԾ-ի շենքում, աչքով է տեսել արյունաքամ եղող ոստիկանին???Վերջացրեք էմոցիոնալ, զուտ կանացի տիպի հայտարարություններից: Ապրիլյան դեպքերի ժամանակ երկու նռնակի վրա պայթած ու երկու ոտք կորցրած 19 ամյա Դավիթ Գրիգորյանն այ իսկապես արյունաքամ էր եղել՝ընդամենը 300 լիտր արյուն էր մնացել օրգանիզմում: Իսկ հիմա էլ նրա ընտանիքը ստիպված է բազում դռներ թակել, որ կարողանա ապահովել նոր իրավիճակում հայտնված երիտասարդ տղայի խնդիրները՝իրենց սահմանամերձ գյուղում տրանսպորտ չկա, Երևան բուժումների են գալիս տաքսով, իրենց փողոցը ասֆալտապատ չէ, որ սայլակի վրա նման անհարթ գետնի վրայով քայլելը իսկական փորձություն է երիտասարդ տղայի համար: Էլ չեմ խոսում ֆինանսական դժվարությունների մասին: Ես դա ասում եմ, որպես Դավիթին հիվանդանոցում այցելած ու նրա ընտանիքի հետ զրուցած մարդ: Գործ արեք, կենդանի մարդկանց օգնեք, ոչ թե հարմարավետ սենյակներում համակարգչի առջև նստած՝ մահացած մարդկանց հիշատակը շահագործելով՝ LIKE -եր հավաքեք:

  2. փիրուզակ says:

    Հարցին՝ ճի՞շտ է, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները չեն թողել շտապօգնության մեքենան դուրս գա տարածքից, եւ Արթուր Վանոյանն արնաքամ է եղել, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Նման տեղեկությունները բացարձակապես սուտ են: Այդպիսի որեւէ փաստ չկա: Անմիջապես շտապօգնություն է կանչվել: Նախ՝ այստեղի հերթապահ ոստիկանը, կարծելով, թե վթար է եղել, անմիջապես շտապօգնություն է կանչել ու դուռը բաց է արել: Այսինքն՝ արդեն իսկ նրա կանչելով եկել է շտապօգնության մեքենա, հետո էլի է եկել, եւ բոլորին ժամանակին տեղափոխել են: Ուղղակի վնասվածքները ծանր են եղել, եւ գնդապետ Վանոյանը մահացել է»:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/07/23/719188/

    © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031