Գերմանական լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումներում ո՛չ հունիսի 17-ին, ո՛չ էլ դրանից հետո չնկատեցինք «ահաբեկիչ», «ահաբեկչական արարք» արտահայտությունները: Առցանց «Շփիգելը», մյուս ԶԼՄ–ների նման նախընտրում է «զինյալներ», «զինված մարդիկ» ձեւը: «Պատանդ» ձեւը կիրառում են մեր ուսումնասիրած բոլոր լրատուները: Առցանց «Ցայթ»-ը «զինված ընդդիմադիրներ» ձեւն է կիրառում, «պատանդ», «բռնություն» բառաձեւերով բնութագրում նրանց գործողությունը:
Սեֆիլյանի մասին տեղեկատվության մեջ ընդգծում են, որ նա արմատական ընդդիմադիր է:
Գերմանագիր լրատվամիջոցներում «ահաբեկիչ» terrorist ձեւը չեն շահարկում: Մանավանդ հիմա, երբ Վյուրցբուրգում օրեր առաջ 17-ամյա աֆղանցու կացնով եւ դանակով բռնարարքից հետո ներգաղթյալներով հարուստ Գերմանիայի անվտանգության, ներքին գործերի պատասխանատուները հայտարարեցին, թե այսպիսի ոչ լայնածավալ բռնարարքներ կարող են կրկնվել: Շատ չշահարկեցին terror բառեզրը:
Հայերիս առնչությամբ այդ բառի կիրառությանը հանդիպել եմ ԱՍԱԼԱ–ի գործունեության վերաբերյալ գերմանական լրատվամիջոցների հրապարակումներում միայն:
Կարդացեք նաև
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում