Նիկոլ Փաշինյանի հասցեին հիմա տարբեր գնահատականներ են հնչում` սկսած սուպեր հիացականից, վերջացրած հայհոյականով: Նրա գործունեությունը կարող է դուր գալ կամ չգալ: Օրինակ՝ ես, որպես ապաքաղաքական մարդ, լավ չզգացի առաջին նախագահի վրա նրա կոպիտ հարձակումներից: Բայց հասկանում եմ, որ դա քաղաքական պրոցես է, ամեն մեկն իր շահն ունի, եւ այդ պայքարում, ինչպես ասում են, փլավ չեն բաժանում: Եվ նույնիսկ կարեւոր չէ, թե ինչ նպատակներ է Նիկոլը հետապնդում եւ ինչին է նպաստում: Շատ ավելի կարեւոր է մեկ այլ կենսական հարց. ո՞վ կկարողանա Խորենացի փողոցում գոնե հարաբերական կարգուկանոն ապահովել` ԱԺ պատգամավո՞րը, տաքսի՞ստը, թե՞ Անին: Ո՞վ կկարողանա կանխել հնարավոր սադրանքները` «Արժանապատիվ պապիկնե՞րը», թե՞ «Քաղաքացիական պայմանագիրը»:
Ի՞նչն է մեզ` քաղաքացիներիս համար ավելի անվտանգ`ափը բարձրացրած ցուցարարնե՞րը, թե՞ «իգիլական տեսք» ունեցող, դեմքերը փակած, կիսամերկ երիտասարդները: Կարծում եմ՝ այդ հարցերի պատասխանն ակնհայտ է: Նրանց համար, ում, ի վերջո, միեւնույն է, թե ով որ աթոռին է նստած կամ նստելու, կարեւոր է, որ այլեւս զոհեր չլինեն, որ իրավիճակն «այս կամ այն կողմ» խաղաղ հանգուցալուծվի: (Թե ինչի է հանգեցնելու նախագահի հրաժարականը զենքի ուժով պարտադրելը՝ երեկ արդեն գրեցի, չեմ ուզում կրկնվել. իմ գործը զգուշացնելն է):
Նիկոլ Փաշինյանի ելույթը, բացի Տեր-Պետրոսյանին «կպնելուց», ավանդական էր: Այդպիսի ելույթներ ես լսել եմ մոտավորապես 1992 թվականից, երբ «խոսափողի մոտ էին» Դավիթ Վարդանյանը եւ Արշակ Սադոյանը: Այդ ժամանակներից մինչ օրս հռետորաբանությունը` սկսած «Ղարաբաղը ծախելուց» եւ վերջացրած «ալան-թալանով», չի փոխվել: Երեւի խնդիրների տեսակն էլ չի փոխվել, եթե այդ հռետորաբանությունն այդքան դուր է գալիս մեր քաղաքացիներին: 25 տարի խնդիրները նույնն են` գումարած 1995-ից հետո «ծագած» լեգիտիմության խնդիրը, եւ շատ բնական է, որ տարիների քանակը տվել է, ինչպես ասում են, «կումուլյատիվ էֆեկտ», ու մարդիկ պարզապես «կուշտ են» մշտապես կրկնվող իրավիճակներից: Թե ինչի է այս մի փորձը բերելու՝ կտեսնենք:
Այստեղ նոր եւ բավականին հետաքրքիր տարր է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Նախ` ԱԳՆ խոսնակ տիկին Զախարովան նշեց, որ այդ իրադարձությունները ինչ-որ ձեւով խանգարում են Ղարաբաղյան բանակցություններին, այնուհետեւ երեկ ԱԳՆ-ն մեկնաբանություն հրապարակեց, թե ԵՄ-ն «տեղը տեղին» չի դատապարտել Երեւանում ոստիկանական գնդի գրավումը: Ճիշտն ասած, այդ առիթով իմ մեջ հարց է առաջանում` ինչո՞ւ է ձեզ հուզում, թե ինչպես է մի միջազգային կառույցը գնահատում մեկ այլ պետության մեջ ծավալվող իրադարձությունները: Կենտրոնացեք Ադրբեջանին զենք ծախելու եւ Ղարաբաղյան հարցում նրա շահերը ներկայացնելու վրա:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շատ իրաւացի էք Պ.Արամ – ԼՏՊ հասուն քաղաքական գործիչ է – շատ քիչ անգամ սխալած է իր վերլուծումներուն մէջ -բայց կը նկատեմ որ Մեր համակրելի նիկոլին մէջ անբոխավարական կրակը
տակաւին չէ հանդարտած – Խօսարան մտնելէ վերջ դիւանագիտութիւնն ալ խառնած ըլլալով նոր անձ մը դուրս եկած է .թէև վստահ եմ պարկեշտ անձ ըլլալով` կեղծիք չկայ իր մօտ;
պ-ն Արամ, ինձ մոտավորապես պարզ է թե ինչ է նախատեսել վարչախումբը Պավլիկենց նկատմամբ : հանձնվելու օրը հենց ենթարկելու են ամենադաժան խոշտանգումների, որոնց հաճույքով կմասնակցեն հհկ-ն, օլիգարխները, ադրբեջանական բանտի դժոխքը Պավլիկին քաղցր հուշ կթվա, հետո կտան
քսան տարի, բաց ու թափանցիկ դատով ու վերջ : քինախնդիր ու վրեժի կարոտ են դրանք,
իսկ մենք ինչի վրա կենտրոնանք???
Որ Սերժ Սարգսյանը բարեհաճեց ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ մասին խոսել միայն երբ Ռուսաստանը ակնարկեց, որ դեմ չէ, եթե գունդը գրաված մարդկանց ոչնչացնեն????
Մարտի մեկի հոտ է գալիս
Իսկ կլինի մի դեպք երբ առաջին նախագահի բացարձակ սխալ ու պատեհապաշտ որևէ դրսևորում դատապարտվի նաև ձեր կողմից պարոն Աբրահամյան։ Չի կարելի վերածվել Լևոնի վկայի առանց այդ էլ նման ֆանատների քանակը բավարար է։
Դատապարտել կամ ողջունելը իմ ոճը չի: Ես կարող եմ համաձայնել կամ չհամաձայնել: Ես, օրինակ, համաձայն չէի, երբ Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ Ծառուկյանի հետ բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն կանի
Պ. Աբրահամյան Ձեր կարծիքով նման դեպքում ինչպես կվարվեր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հրաժարական կտար, իմ կարծիքով քսան անգամ:
Հարգելի Da Ajdpes Chi
Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական չէր տա: 1996 թվականին հենց Տեր-Պետրոսյանի համար ԱՌԱՋԻՆ անգամ բանակը օգտագործվեց ընտրության կեղծված արդյունքը պաշտպանելու համար եւ Վազգեն Սարգսյանն ասաց. եթե Վազգեն Մանուկյանը 100 տոկոս ձայն ստացած լիներ, մեկ է` չէի ենթարկվի:
Այն ժամանակ կրակեցին ՕԴ: Հիմա կրակում են մարդկանց վրա, ԲԱՅՑ ներքաղաքական հարցերը ծեծուջարդով, ոստիկանական ահաբեկումներով եւ կրակոցներով լուծելու հիմքը դրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հասկանալի է, որ նույնիսկ գերհզոր երկրներն անգամ ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորություն չունեն: Էդ համաշխարհային գերփչացած վերպետական ուժերին դիմագրավելու համար մենք պետք է սկզբից միավորվենք՝ ի նկատի ունեմ այսօրվա հայ բոլոր քաղաքական ու հասարակական ուժերը, այդ թվում նաեւ կառավարությունն ու զինյալ ապստամբները, դիմությունն ու ընդդիմությունը, սադրիչներն ու հայրենասերերը: Մեր բոլոր քայլերը պետք է փաթեթավորվեն օրենքով, օրինակ՝ օրենք ենք ընդունում, որ հայոց հողերի հանձնելու հարցը որեէ մեկին դնել քննարկման առարկա՝ դա հանցագործություն է: Թող դրանից հետո որեւէ մեկը փորձի օրենքը խախտել: Դրանով մենք թիկունք կկանգնենք մեր կառավարությանը բանակցությունների ժամանակ, որը նույնպես համոզված եմ իր հայրենիքն ավելի ցածր չի դասում, քան իր այլ սրբությունները:
Պատեհապաշտ գործողություններ անելն առանց համապատասխան հստակ օրենքի ընդունման՝ դա ոչ մասնագիտական, սիրողական մակարդակի արտահայտումն է: Խոսքը մեր օրինական թե անօրինական՝ կարեւոր չէ, պարգամավորներինն է: Մենք պետք է անկեղծ լինենք այդ օրենքների հարցում, նրանք ոչ միայն մեր օգտին պետք է ծառայեն, այլեւ մենք պետք է պայքարենք ու պաշտպանենք նման օրենքների ընդունումը այլ ազգերի՝ այդ թվում բարեկամ ինչպես նաեւ թշնամի ազգերի կողմից: