Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եվրոպական միության պատվիրակության` Երեւանում զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման առնչությամբ արված հայտարարությունը, որին իրենց համաձայնությունն են տվել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները:
«Տարօրինակ կերպով այդ փաստաթղթում տեղ չի գտնվել հանցավոր գործողությունների` ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանության, պատանդառության առնչությամբ ուղիղ եւ հստակ քննադատության համար: Դրա փոխարեն հստակ շեշտադրում է արված իշխանությանն ուղղված պահանջների շուրջ` «պահպանել համաչափություն» եւ «հետաքննել ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները»: Դժվար է ձերբազատվել այն զգացողությունից, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակները բացահայտ խրախուսում են այդ ուժերին, որոնք ձգտում են ցնցել ներքաղաքական իրավիճակը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հարգելի նեոբոլշևիկներ, իսկ դուք չնկատեցի՞ք, որ աշխարհից առաջ ընկած գործողությունը, որն ունի համաժողովրդական աջակցություն, որպես քրեական որակեցիք, թե՞ էդ դուք չէիք…
Մեր “եղբայրներն” իրենց իսկական դեմքը ցույց են տվել վաղուց, սակայն 2016-ին նրանք իրենց չափերն անցել են
Մեր ստրատեգիական «դաշնակցին», իրենցից բացի, այլ երկրների,նույնիսկ գնահատականներին էն խանդով վերաբերվում, դա էլ է իրենց մենաշնորհը՝այլ մենաշնորհների շարքում,ահա թե ուր էն մեզ հասցրել նախկին-կոմսոմոլ՝ ներկա իշխանավորները ։