ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանին մտահոգում է ԼՂ հարցի շուրջ վերջին զարգացումները: Առավելապես այն, որ ՌԴ-ն, որը վերջին ժամանակներս հանձն է առել լուծելու հարցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անունը գրեթե չի տալիս: «Այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ն ցանկանում է աշխարհին ցույց տալ՝ սա իր տարածքն է, ինքն այստեղ հարց լուծող է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պարոն Իգիթյանը:
Մեր զրուցակիցը առավելապես մտահոգված է այն հանգամանքով, որ ԼՂՀ-ի ձայնը դեռ լսելի չէ: Նկատի ունի՝ բանակցությունների սեղանին: «ԼՂՀ-ի ձայնը լսելի է միայն մեզ՝ հայերիս, այն էլ ամեն անգամ չէ, որ Հայաստանում պետական լրատվական միջոցներով մենք կարող ենք իմանալ ԼՂՀ-ի պաշտոնական դիրքորոշումը: Դա ցավալի է, որ ԼՂՀ պաշտոնյաների դիրքորոշմանը ծանոթանում ենք չեզոք, անկախ մամուլի միջոցներից»:
ԼՂ հարցի կարգավորման արդի փուլի մասին Հովհաննես Իգիթյանի դիտարկումները՝ «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև
«Առավոտ»
22.07.2016