Լրահոս
Օրվա լրահոսը

«Human Rights Watch». Ոստիկանների վարքագծի ու տեղի ունեցած դեպքերի առնչությամբ պետք է սկսվի հետաքննություն. «Ամերիկայի Ձայն»

Հուլիս 22,2016 23:17

Ուրբաթ օրը Երեւանում վաղ առավոտն անցավ առանց միջադեպերի, որից հետո նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց զինված խմբին վայր դնել զենքը և ազատ արձակել պատանդներին: «Իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ։ Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու», հայտարարեց նա:

Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, փաստելով, որ երկիրն ապրում է դժվարին և պատասխանատու օրեր, ասաց, որ պատճառներին այս պահին չի անդրադառնա։ Սակայն, ասաց նա, պետք է դասեր քաղել տեղի ունեցածից:

Անցած մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած բռնությունները գրանցվում են մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից։ Ինչպես «Human Rights Watch» կազմակերպության Եվրոպայի եւ Միջինասիական երկրների բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուքանանն է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասում, իրենք առաջին օրերից իսկ հետեւել են իրադարձություններին, համոզված լինելու համար, որ չեն ոտնահարվում մարդու իրավունքները եւ որ ապահովվում են ցուցարարների ձայնը լսելի դարձնելու համար պայմաններ։

Անդրադառնալով ցուցարարների այն բողոքներին, որոնց համաձայն ոստիկանությունը դիմել է «բիրտ ուժի եւ նսեմացրել իրենց», Բյուքանանն ասում է.

«Մենք ունենք մտահոգություններ այդ կապակցությամբ եւ գտնում ենք, որ ոստիկանների վարքագծի ու տեղի ունեցած դեպքերի առնչությամբ պետք է սկսվի հետաքննություն։ Ճիշտ է, եղել են նաեւ ցուցարարների կողմից բռնություններ, որոնց ոստիկանությունն ունի պատասխան տալու իրավասություն, սակայն դա պետք է արվեր միայն համաչափ ուժի կիրառմամբ»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031