Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Իշխանափոխության գործընթացը սկսված է, իշխանություններն են դա արագացնում». (Տեսանյութ)

Հուլիս 22,2016 22:45

«Իշխանություններն ադեկվատ չեն արձագանքում այսօրվա իրավիճակին, եւ ես այսօր այստեղ եկա հենց դրա համար, որ այդ մեսիջն ուղարկեմ: Երբ մարդիկ ստիպված են զենք վերցնել, դա նշանակում է շատ ու շատ քայլեր, որ իշխանություններն արել են, սխալ են: Մարդիկ հասկացան, որ չեն կարող իշխանափոխություն անել ընտրությունների միջոցով: Մարդիկ հասկացան, որ չեն կարող պահել Ղարաբաղը կոչեր անելով իշխանություններին: Եվ մի խումբ մարդիկ որոշեցին զենքով պայքարել»,-այսպիսի կարծիք հայտնեց այսօր Խորենացի փողոցում «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Մանրամասները` տեսանյութում

Գրիգորյանը նկատեց, որ այս պայքարը կշարունակվի հանրապետության տարբեր տեղերում, եթե իշխանությունները սխալ քայլ անեն. «Հիմա էս տղեքը տանում են լեգիտիմ պայքար: Լեգիտիմը, ես օրենքի մասին չեմ ասում, լեգիտիմ, նկատի ունեմ, որ նրանք ամբողջ Հայաստանում ունեն աջակցություն ժողովրդի կողմից: Ես դեմ եմ զենքերով պայքարին: Ես հորդորում եմ իշխանություններին՝ պետք չէ ուժային մեթոդներով խնդիրը լուծել, ոչինչ, թող երկար տեւի, քննարկենք, ձեւ գտնենք»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ պետք է անի իշխանությունը, պարոն Գրիգորյանն ասաց. «Ազատ են արձակում Ժիրայր Սեֆիլյանին»:

Դիտարկմանը, որ «Սասնա ծռեր» խումբը նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջում, պարոն Գրիգորյանն ասաց. «Հրաժարականի մասին կխոսենք, թող Սեֆիլյանին ազատեն, լարվածությունը կթուլանա, հետո կանցնենք քաղաքական դաշտ: Դա էլ մենք բոլորս հասկանում ենք՝ սարքած գործով բռնած մարդ, ազատում ես ու կտեսնես ոնց մթնոլորտը կփոխվի: Իշխանափոխության գործընթացը սկսվել է, եթե դա իշխանությունները չեն հասկանում, մենք դա մոտ ժամանակներս կտեսնենք: Իրենք են արագացնում այդ գործընթացը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031