Այսօր Խորենացի փողոցում Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունից կարելի է ենթադրել իշխանությունները զիջումների չեն պատրաստվում գնալ եւ կատարել «Սասնա Ծռեր» խմբի պահանջները, եւ նաեւ նշվել է, որ խնդիրը պետք է խաղաղ լուծվի, ի՞նչ ելք է տեսնում պատգամավորը:
Փոստանջյանն ասաց.«Միակ լուծումն այս իրավիճակից դուրս գալու, դա Սերժ Սարգսյանի հեռացումն է: Եւ խնդրի խաղաղ լուծումը հենց դա է:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, որ զինված խումբը պետք է հանձնվի, պատանդներին բաց թողնի, այս առնչությամբ պատգամավորն ասաց.«Ո՞նց եք պատկերացնում, ո՞նց ենք մենք հանձնելու մեր հայրենիքի մի մասը, ո՞նց ենք հանձնելու մեր հերոսներին: Ինքը պետք է հանձնվի, որովհետեւ ահաբեկիչն ինքն է: Մենք խնդիր ունենք իր հետ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ