Նիկոլ Փաշինյանն անգամ չկարողացավ զսպել իր ուրախությունը` Էս «ինչքան ենք շատացել»: Նա հավաքվածներին հորդորում է` սադրանքների չտրվել, անվերապահորեն չհավատալ հայտարարություններին, թե մեքենայի մեջ 25 հոգու լցրեցին ու տարան: Ի նշան խաղաղության, նա առաջարկեց, որպեսզի հավաքվածները ձեռքերը վեր պարզեն` ցուցադրելու համար, որ խաղաղ են պայքարում: Նիկոլ Փաշինյանը նաեւ հնչեցրեց բոլոր քաղբանտարկյալների անունները: Հավաքվածները ծափերով ողջունեցին:
Իր ելույթի ավարտից հետո, Խորենացի փողոցում գտնվող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողներից մեկի հարցին` պատրա՞ստ է առաջնորդել իշխանափոխության գործընթացը, պատասխանեց.«Եթե ժողովուրդը կարձագանքի, որ պետք է լինի իշխանափոխություն, այսինքն` մենք այդ պրոցեսը տեսնենք, ապա՝ այո, իհարկե: Եթե ժողովուրդը կորոշի, որ ես պետք է առաջնորդեմ կամ ավելի շուտ, ոչ թե կորոշի, այլ դեմ չի լինի, ապա ես արդեն ասացի, որ ես պատրաստ եմ առաջնորդել, ես պատրաստ եմ ի կատար ածել ժողովրդի ցանկացած որոշում, ես դա արդեն հայտարարել եմ»:
Նա կրկնեց` իշխանափոխությունը պատկերացնում է բացառապես խաղաղ ճանապարհով` ժողովուրդը ոտքի կանգնի, Սերժ Սարգսյանը չի կարող պրծնել:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նաեւ կարծիք հայտնեց, որ խորհրդարանական ընտրությունները կարող են ավելի շուտ լինել, քան սպասվում է:
Կարդացեք նաև
Այս պահին կազմակերպչական հարցեր են քննարկվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ