«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը երգչուհին ասաց. «Մենք հասկանում ենք` որ կողմով էլ հանգուցալուծվի հարցը, իրենք զոհ են գնալու, իրենք մահապատժի նման այնտեղ նստել են: Վերջիվերջո, այս հարցը պիտի լուծվի՞, թե` ոչ»:
Ըստ Լիլիթ Պիպոյանի` իշխանության վարկանիշը ոչ թե կընկնի, այլ կբարձրանա, եթե գնան զիջումների. «Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա, բայց գոնե քաղբանտարկյալներին ազատեն»:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարություններին` երգչուհին ասաց. «Փարիսեցիություն է ծայրից ծայր: Բոլոր միջոցները ձեռնարկելը ո՞րն է, կամ մենք ապավինում ենք Աստծուն, լինի սեր և հանդուրժողականություն: Սիրուց հերիք է խոսեք, իշխանությունը պիտի խոսի արդարությունից: Ապավինել Աստծուն պետք չէ, այդ մենք ենք ապավինում Աստծուն, որ արյունահեղություն չլինի»:
Ըստ երգչուհու` «Սասնա ծռերի» տղաները գնացել են այդ քայլին, որ ժողովուրդն ականջ դնի այդ հարցին, որոշի`ուզո՞ւմ է շարունակել ապրել այսպես, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ