«Ես այստեղ եմ, որպեսզի միջնորդեմ՝ արյուն չթափվի»,- ասում է մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն, ով ինչպես հայտնի է, այս օրերին նույնպես գտնվում է Երևանում: Անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին և «Սասնա ծռեր»-ի գործունեությանը՝ Վահան Բադասյանը նշեց, որ կատարվածը՝ տարիների արդյունքում կուտակված մաղձի, անօրինությունների ու բռնությունների հետևանք է:
«Մարդիկ այլ ելք չեն գտել, դիմել են ծայրահեղ քայլի»,- նշեց նախկին հրամանատարը՝ պարզաբանելով, որ տարիներ շարունակ մեր երկրում ոտնահարվել է Սահմանադրությունը, մարդու տարրական իրավունքները:
Վահան Բադասյանը՝ կոչ է անում իշխանություններին և իր մարտական ընկերներին ցուցաբերել հանդուրժողականություն և ողջախոհություն:
«Ամոթ չէ, պատվից ցածր չէ այդ տղաների հետ բանակցելը, երկխոսելը»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ նշեց Վահան Բադասյանը և հավելեց, որ ունի հարցի լուծման վերաբերյալ ստույգ առաջարկներ թե՝ իշխանություններին, թե տղերքին: Վահան Բադասյանի բացառիկ հարցազրույցը՝ ներկայացնում ենք ստորև:
Կարդացեք նաև
Սուրեն Սարգսյան