Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական թեմաները և հայ արվեստագետները Բեռլինի մշակութային կյանքում

Հուլիս 22,2016 19:30

Երեկ Բեռլինի «cavuspace» նորաստեղծ պատկերասրահում արգենտինահայ արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտչյանը, ով արդեն 28 տարի է ապրում և ստեղծագործում է այստեղ, ցուցահանդես էր կազմակերպել` նպատակ ունենալով ներկայացնելու այս օրերին զարգացում ապրող և տեսակ ձևավորող արվեստը: Նա  հրավիրել էր մասնակցության ևս երեք բեռլինաբնակ ստեղծագործողների, որոնց հետ երկար տարիներ աշխատում է` նկարիչ Արչի Գալենցին (Հարություն Կալենցի թոռը), արգենտինացի տիկին Մարուլա Դի Կոմոյին և գերմանացի Բերթհոլդ Ռայսին: Վերջինս հանդիսատեսի համար պատրաստել էր «և դու չես մոռանա» խորագրով դասախոսությունը, որը ներկայացրեց պոետիկ ընթերցանությամբ:

Ցուցադրված սակավաթիվ աշխատանքները արվեստի ամենատարբեր տեսակներ ու ժանրեր էին ներկայացնում: Տիկին Մարուլա Դի Կոմոն, որպես նոր մոտեցում, պատահականության սկզբունքով կտրատելով մի շարք հայտնի դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների նոտաները, ստացել էր նոր երաժշտություն: Այդ նոտաները զարդարում էին պատկերասրահի ամբողջ երկու պատերը: Դրանցից որոշները հանդիսատեսի համար կատարեց դաշնակահար Կոնսալո Ռոդրիգեսը:

4 ovSilvina

Արչի Գալենցը և Բերթհոլդ Ռայսը ցուցասրահում հանդես էին գալիս գեղանկարչական աշխատանքներով: Մեզ հետ զրույցում Արչի Գալենցը նշեց, որ այստեղ ներկայացված իր գործերը ստեղծվել են հենց այս ցուցահանդեսի համար: Եվ ինչպես մյուս դեպքերում, այս մասնակցությունն էլ հրաշալի հնարավորություն է համագործակցելու այլ արվեստագետների հետ, ճշտելու, թե ով է իր ընթերցողը և այն ազնիվ զրույցը դիտողի հետ, որը շատ մեծ արժեք ունի ստեղծագործողի համար: Նրա գործերից մեկը` որպես նորովի մոտեցում` սալիկների մեջ ամրացված դիմանկար է:

Archii gorcery Berthold Bertholdi gorcery«Այս ցուցահանդեսում գաղափարի պատկերներ չեն, այլ մարդկային վիճակների և հարաբերությունների շուրջ է այն կառուցված, դրա համար գործերը խիստ տարբեր են, ու հեղինակները քիչ գործերով են ներկայացել: Այս պատին կախված 3 ու կես դիմանկարները հայտնի փիլիսոփաներ են, մարգարեներ, որոնք ինձ համար շատ կարևոր էին, նաև մտավորականության համար կարևոր դեր էին խաղում` Ալեն Բադյու, Սլավոյ Ժիժեկ, Կատրին Դավիթը և Արմեն Ավանեսյան: Այս փիլիսոփաները գուշակում են տեղի ունենալիք հեղափոխությունները, բայց չեն տալիս մեզ դրանց պատրաստվելու մեխանիզմները: Դրա համար էլ ցուցահանդեսում նրանք աֆրիկական դիմակների հետ են առնչվում, և ոչ որպես բարի պտուղի կերպարներ են ներկայանում»,- նշեց Արչի Գալենցը:

Սիլվինա Տեր-Մկրտչյանի աշխատանքները բազմատեսակ են` Հալեպում արված լուսանկարներ, մասնավորապես վերջին ժամանակներում հայկական թաղամասը ներկայացնող, այնուհետև թղթի վրա ծակերով արված պատկերներ Հալեպից: Մեկ այլ ցուցափեղկում էլ եռալեզու բացատրագրերով նա ներկայացնում է հայկական իրեր ու առարկաներ, որոնք, կամ դրանց լուսանկարները, տարիներ շարունակ հավաքել և շարունակում է հավաքել` կազմելու մի հուշամատյան: Այս ծրագիրը տիկին Սիլվինան սկսել է Արևմտյան Հայաստանի հայերի բնաշխարհն ու մշակույթը վերականգնելու նպատակով:

«Պատկերասրահից Աննա Սանչեզն ինձ հրավիրեց ներկայանալու և ես ցուցահանդեսի համար այս երեք արվեստագետներին հրավիրեցի, որովհետև նրանց երկար տարիներ է ճանաչում եմ, հավանում եմ նրանց աշխատաոճը: Բոլորս էլ մի ընդհանրություն ունենք, աշխատում ենք պատմության հետ, փորձում ենք քանդված պատմությունները, կորածը վերականգնել ու տարբեր միջոցներով ներկայացնել: Օրինակ` Արչի Գալենցի հետ շատ տարբեր ծրագրեր են իրականացրել, սկսած 2002-ից, հիմնականում հայկական ինքնության մասին, հիմա էլ փորձում ենք նոր տեսանկյունից ապագա նայող ծրագրեր իրականացնել»,- մեզ հետ զրույցում նշեց տիկին Սիլվինան:

Silvinyi gorcericՑուցահանդեսը, որը ներկայացնում է բեռլինաբնակ չորս արվեստագետների նորագույն աշխատանքները և նախորդ տարիներին արվածը` կատալոգներով ցուցադրված, այցելուների համար կգործի մինչև սեպտեմբերի 10-ը:

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031