Հուլիսի 22-ին Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիկինգի ոլորտի օրենսդրության եւ այդ բնագավառում իրավունքի կիրառման պրակտիկայի վերաբերյալ քննարկում:
Դրան մասնակցել եւ ելույթ են ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակից Էլեոնորա Վիրապյանը, ՀՀ ոստիկանության աշխատակից Արտյոմ Պողոսյանը, «Հույս եւ օգնություն» ՀԿ ներկայացուցիչ Նորա Մնացականյանը, ովքեր խոսել են թրաֆիկինգի վերաբերյալ օրենսդրության, թրաֆիկինգի զոհերին աջակցության, նրանց պաշտպանության վերաբերյալ: Թեմայի մասին տրվել են հարցեր, հնչել պատասխաններ:
Տավուշի մարզում սակավ են մարդկանց թրաֆիկինգի բացահայտված դեպքերը: Դա կարելի է օրինաչափ համարել, քանզի թրաֆիկինգի թեմայով քննարկմանը ներկա ոստիկաններից ոմանք քննարկման ժամանակ իրենց եղունգներն են մաքրել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՎ ՈՒՐԵՄՆ…..ուշադիր լսեք պարոնայք ոստիկաններ…… ԵՎ ՈՒՐԵՄՆ…..ԿԵՑՑԵ Ազատությունը,Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,Կեցցեն մեր երեխաները,Կեցցե քեզ նման միամիտ և արդար ՀԱՅ Ոստիկանը(են ոստիկանը որ երբեք կրկնում եմ ԵՐԲԵՔ ուժ չի կիրառի սեփական ԺՈՂՈՐԴԻ ՎՐԱ), որ Ապրելու են ազատ ու անկախ և երջանիկ Հայաստանում,,,,,,,,,,,,,,,