Խորենացի փողոցում այժմ շարունակում են հերթապահել մի խումբ քաղաքացիներ: Նրանք խնդրի հանգուցալուծման առաջարկներ են անում: Ժամանակ առ ժամանակ նրանց գինովցած մի տղամարդ է մոտենում: Այդ պատճառով որոշ ընդհարումներ են տեղի ունենում քաղաքացիների և այդ տղամարդու միջև: Նրանք տեղափոխում են տղամարդուն այլ վայր, սակայն նա որոշ ժամանակ հետո վերադառնում է:
Տեղեկացնենք նաև, որ քիչ առաջ հինգ ավտոբուսով և երեք երթուղայինով ոստիկաններ եկան Խորենացի փողոց:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ