Լրահոս
Օրվա լրահոսը

 «Ոչ մեկն իր երեխային չէր տանի իր հետ, ինչպես Պավլիկ Մանուկյանն արեց». Լալա Մնացականյան

Հուլիս 22,2016 17:45

Դերասանուհի Լալա Մնացականյանը, երբ տեսել է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները այն տղաներն են, որոնց, ըստ նրա՝ պարտական ենք, որ այժմ Արցախ ունենք, հասկացել է, որ պետք է նրանց կողքին կանգնել:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը օրինակ բերելով Պավլիկ Մանուկյանին` դերասանուհին նշեց, թե ոչ մեկն իր երեխային իր հետ չէր տանի, ինչպես արեց Պավլիկ Մանուկյանը. «Եթե դու քո զավակին տանում ես քեզ հետ, նշանակում է` դու այլևս ոչ մի ելք չես տեսնում»:

Ըստ Լալա Մնացականյանի` իրեն հուսահատեցնում է լռությունը. «Այն նամակը,  որ գրել էին Ժիրայր Սեֆիլյանին, նույն այդ նամակը կհղեի ՀՀ նախագահին: Այնտեղ կան բառեր` անսալով բանականությանը…ինչո՞ւ չեք խոսում, երկու մարդ կա` մեկն ունի հարցադրում, մյուսն ի պաշտոնե պարտավոր է պատասխանել: Ինչո՞ւ չեք պատասխանում, ինչո՞ւ չեք ուզում գնալ բանակցությունների: Սպասում եք, որ կրքերը կհանդարտվե՞ն… Եթե արյունահեղություն լինի, դա մնալու է նախագահի խղճին»:

Այս իրադարձությունները Լալա Մնացականյանը կապում է Արցախի հողերը հանձնելու խնդրի հետ. «Եթե մի թիզ հող հանձնենք, անընդհատ ենք հանձնելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031