Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ

Հուլիս 22,2016 17:32

Հանրային խորհրդում այսօր՝ ս.թ. հուլիսի 22-ին, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Հովհաննես Հովհաննիսյանը, Էմիլ Տարասյանը, էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ:

Հանդիպման օրակարգի առանցքում եղել են Հայաստանում արդյունաբերության զարգացման և ազատ ձեռներեցության խնդիրները, ինչպես նաև Հայաստանում քաղավիացիայի զարգացման հեռանկարները:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության գործառույթները և կիսամյակային կտրվածքով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, անդրադարձել արդյունաբերության, ներդրումային քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախարարության կողմից մշակվող մի շարք օրենսդրական նախաձեռնություններին:

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ տնտեսությունն ու արդյունաբերական զարգացման ծրագրերը պետք է մշակվեն ՀՀ սահմանադրության հենքի վրա՝ կարևորելով մրցունակ տնտեսական համակարգի ստեղծումը: Արծվիկ Մինասյանն անդրադարձել է առանձին ոլորտներում գրանցված հաջողություններին՝ ներկայացնելով նաև խնդրահարույց ոլորտները, որտեղ լուրջ անելիքներ կան:

ՀԽ անդամները մի շարք հարցեր են բարձրացրել՝ ազատ ձեռներեցության զարգացման ու դրա խոչընդոտների, երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտներում պետության անմիջական մասնակցության, ՓՄՁ-ների զարգացման, առաջիկա 5-10 տարվա կտրվածքով արդյունաբերության զարգացման հայեցակարգի մշակման անհրաժեշտության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

ՀԽ անդամներն անդրադարձել են նաև արտաքին առևտրի խթանմանը, ներդրումներին, արտահանման խնդիրներին, պետություն-մասնավոր հատված գործընկերային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը, հանքային արդյունաբերության, տուրիզմի, ՏՏ և մի շարք այլ ոլորտների:

Անդրադարձ է եղել նաև Հարկային օրենսգրքին: ՀԽ անդամներն իրենց մտահոգություններն են ներկայացրել օրենսգրքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, բարձրացված հարցերը լուծելու գործում ակնկալել է Հանրային խորհրդի աջակցությունը:

ՀԽ անդամները նույնպես շնորհակալություն են հայտնել նախարարին՝ ընդգծելով նախարարության և խորհրդի միջև հետագա փոխգործակցության կարևորությունը:

 

 

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031