Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Էրդողանի «ներքին Ստալինը»

Հուլիս 22,2016 17:24

Անցյալ շաբաթվա ձախողված հեղաշրջման փորձից հետո Էրդողանը սպառնացել է. «Վերջին գործողությունը դավաճանական գործողություն է, և նրանք ստիպված կլինեն թանկ վճարել դրա համար»:

«Այս քայլը մի մեծ պարգև է Աստծո կողմից: Ինչու՞: Որովհետև դա մեզ հնարավորություն կտա [զտել] զինված ուժերը, որոնք ամբողջությամբ մաքրվելու կարիք ունեն»:

Էրդողանը Թուրքիային մի հսկայական գուլագի է վերածում:

Վերջին 5 օրվա ընթացքում, 50 000 ռազմական պաշտոնյաներ, ոստիկաններ, դատավորներ, լրագրողներ, մարզպետներ ու քաղծառայողներ են կալանավորվել, նրանց գործունեությունը կասեցվել է կամ հեռացվել են աշխատանքից:

Մարդկանց ձերբակալում և բանտարկում են առանց օրինական հիմքերի: Նրանց գտնվելու վայրն անհայտ է:

Բոլոր բուհերի դեկաններին՝ ավելի քան 1500 հոգու, ստիպել են հրաժարական տալ: 15 000 մանկավարժների գործունեություն կասեցվել է:

Մարդկանց արգելում են լքել երկիրը: Ոչ ոք չի կարող ծառայողական անձնագրով ճանապարհորդել: Պետական հիմնարկների աշխատակիցները պետք է հատուկ թույլտվություն ունենան:

Առաջադիմականները և «ընդդիմադիրները» վտանգված են: Նրանց կենսագրական նկատմամբ ստուգումներ են տարվում՝ հետաքննելու վերջիններիս կապերը Ֆեթուլլահ Գյուլենի՝ Փենսիլվանիայում բնակվող քարոզչի հետ, ում Էրդողանը հեղաշրջումը ծրագրելու մեջ է մեղադրել:

Վերջը չի երևում: Էրդողանը եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել:

Օբամայի վարչակազմն արդարացիորեն դատապարտել է հեղաշրջումը: Զինվորականների կողմից իշխանության գրավումը ժողովրդավարություն տանող ուղի չէ: Ներկայումս ԱՄՆ պաշտոնյաները դեմ են արտահայտվում Թուրքիայում տեղի ունեցող զտումներին, սակայն նրանք քիչ լծակներ ունեն:

Պետքարտուղար Ջոն Քերրին զգուշացրել է, «Կամայական զտումներ և օրենքի գերակայության ու արդարադատության համակարգից դուրս քրեական պատժամիջոցներ չպետք է լինեն»: Քերրին նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «գնահատական տա» Թուրքիայի գործողություններին: «ՆԱՏՕ-ն նաև ժողովրդավարության հետ կապված պահանջ ունի»: Նա բարձրացրել է Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վերանայման հնարավորությունը:

Երբ Էրդողանն առաջարկեց, որ Թուրքիան կարող է վերականգնել մահապատիժը, որ վերացվել էր 2004 թ., Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին զգուշացրել է. «Չի կարող գործընկեր պետություն դառնալ մի երկիր, որտեղ մահապատիժ է կիրառվում»: Նա հավելեց. «Կոչ ենք անում լիարժեք պահպանել Թուրքիայի սահմանադրական կարգը և … կարևորում ենք օրենքի գերակայությունը: Անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»:

Մոգերինիի նախազգուշացումն ակնհայտորեն անտեսվեց: Հեղաշրջման կազմակերպիչներին խոշտանգում են և ցուցադրում հեռուստատեսությամբ: Էրդողանը սպառնացել է կախել հեղաշրջմանը ներգրավված անձանց: Մի երիտասարդ զինվոր գլխատվեց և նրա մահապատիժը հեռարձակվեց սոցիալական լրատվամիջոցներով: Տեղեկություններ չկան, թե քանիսն են արդեն խոշտանգվել կամ սպանվել:

Իրականությունը հետևյալն է. Էրդողանին քիչ է հուզում, թե ինչ է ասվում:

Կոռումպացված Էրդողանին մերկացնելը նրա վարքագծի վրա ազդելու միակ ճանապարհն է:

Թուրք-իրանական երկքաղաքացիություն ունեցող Ռեզա Զարաբը, ով սերտ կապեր ուներ Էրդողանի հետ, մայիսին ձերբակալվել էր Մայամիի միջազգային օդանավակայանում: Այս գործով ԱՄՆ մեղադրող կողմ հանդիսացող դատախազ Փրիթ Բհարարան խոստացել է բացահայտել Զարաբի փողերի լվացման և ոսկու վաճառքի փաստը, ով փորձում էր խուսափել Իրանի նկատմամբ պատժամիջոցներից:

Զարաբը կարող է վկայություն տալ Էրդողանի, նրա որդու՝ Բիլալի և Էրդողանի մոտ շրջապատի դեմ: ԱՄՆ փաստաբանը պետք է շուտափույթ հրապարակի Զարաբի նկատմամբ մեղադրական եզրակացությունը՝ նրա խարդախ բիզնեսի շահառուների անունները տալով:

Երբ մեղադրական եզրակացությունը հրապարակվի, ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի մեղադրական եզրակացությունում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ: Պետք է սառեցնի նրանց արտասահմանյան ակտիվները, արգելի նրանց ճանապարհորդել, ինչպես նաև իրենց ընտանիքի անդամներին արգելի ճանապարհորդել:

Պատմությունը մեզ ցույց է տալիս, որ բռնապետներն անտեսում են ոչինչ չպարտադրող նախազգուշացումները: Հիտլերը և Մուսոլինին ժողովրդավարական ճանապարհով էին ընտրվել, ինչպես Էրդողանը: Նրանք անտեսեցին միջազգային ճնշումը:

Չարաշահման քրեորեն դատապարտումը և խելամիտ թիրախային պատժամիջոցները միակ հասանելի գործիքներն են Էրդողանի զտիչ բռնությունների զսպման համար:

Դեյվիդ Ֆիլիպսը Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտի Խաղաղաշինության և մարդու իրավունքների ծրագրի ղեկավարն է: Նա որպես ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական և արտաքին հարցերով փորձագետ է ծառայել նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերի օրոք:

 

The Huffington Post պարբերական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031