Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ հեռարձակում է ունեցել:
Մասնավորապես՝ նա նշում է, որ հինգշաբթի տեղի ունեցած ասուլիսից հետո, որի ընթացքում հայտարարել էր, թե Խորենացի փողոցում իր անելիքը չի տեսնում, հարյուրավոր զանգեր եւ նամակներ է ստացել, որով քաղաքացիները հորդորում են նրան վերադառնալ Խորենացի եւ այնտեղ որոշակի դերակատարություն ստանձնել:
«Իմ գործունեության ամենակարեւոր եւ անկյունաքարային իմաստը ես համարել եւ համարում եմ Հայաստանի քաղաքացիների շահերին եւ անվտանգությանը ծառայելը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ երկխոսություն վարելը, նրանց լսելը եւ նրանց գաղափարներ եւ լուծումներ առաջադրելը: Այս է պատճառը, որ այսօր քննարկումներից հետո որոշում եմ կայացրել, որ այսօր երեկոյան ժամը 20:00-ին ես ելույթ կունենամ Խորենացի փողոցում, եւ ինձ հղված բազմաթիվ նամակների պատասխանները կփորձեմ տալ այդ ելույթի ընթացքում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Խորենացի փողոցում իր ելույթի ընթացքում անդրադառնալու է նաեւ Սերժ Սարգսյանի ելույթին . «Ի դեպ քիչ առաջ անսպասելիորեն հայտնվել է նաեւ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հերքելով տարածվող այն լուրերը, որ նա այլեւս տանը չէ: Ես կփորձեմ նաեւ անդրադառնալ այդ ելույթի դրույթներին, Սերժ Սարգսյանին, նրա գործունեությանը եւ կփորձեմ առաջարկել լուծումներ, եւ մենք իրար հետ կքննարկենք՝ ինչ անել հետագայում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ