Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դրվեց Արցախի հողեր հանձնելու հարցը, բանակում, ոստիկանությունում կլինեն ընդվզողներ». Արա Պապյան (Տեսանյութ)

Հուլիս 22,2016 15:47

«Ռուսական կողմն ասաց, որ փոխզիջումների տարբերակով Արցախի հարցի լուծումը ժամանակավորապես առկախվում է: Ռուսական կողմը, որը հիմնական պնդողն է հողեր հանձնելու հարցի, հասկացավ, որ ներկայիս վիճակում չի կարող դա պնդել, որովհետեւ երկու հազար մարդ է հավաքվում (նկատի ունի` Խորենացիում,-խմբ): Եթե Արցախի հարցը լինի, առնվազն մի քանի անգամ ավելի շատ կհավաքվեն»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում, խոսելով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի` իշխանության կողմից տարածքները չհանձնելու հայտարարություն անելու պահանջի մասին, ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով. «Եթե դրվեց Արցախի հողեր հանձնելու հարցը, վստահեցնում եմ` բանակում, ոստիկանությունում, իշխանական ապարատում որոշները կընդվզեն` ելնելով իրենց շահից: Արցախի ղեկավարությունը դեմ կլինի, որովհետեւ հասկանում է` նման բանից հետո Ղարաբաղ չի լինի: Մենք էլ հասկանանք, որ դրանից հետո նաեւ Հայաստան չի լինի»:

Ըստ Արա Պապյանի, տարածքների հանձնումը կբերի ոչ թե խաղաղության, ինչպես ասում է իշխանությունը, այլ պատերազմի վերսկսմանը. «Մեր զոհերը կլինեն շատ ավելի: Արցախում վատ միտումներ են տեղի ունենում: Արտագաղթ է` գյուղերից եւ Ստեփանակերտից: Արդեն իսկ խոսակցությունները հողերը զիջելու մասին մարդկանց մեջ անվստահություն են ներշնչում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031