Հուլիսի 21–ին ՌԴ Դաշնային Ժողովում տեղի ունեցավ հանդիպում Միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի և Յուրի Նավոյանի միջև` վերջինիս աշխատանքը «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպութան ղեկավարի հանգամանքով ավարտվելու կապակցությամբ:
Ռուսաստանցի սենատորը բարձր է գնահատել Դաշնային Խորհրդի և նրա Միջազգային հարցերով կոմիտեի հետ հայ գործչի համագործակցությունը և նրա ներդրումը միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում:
Իր հերթին, Յուրի Նավոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերության համար, շեշտելով հայ-ռուսական երկկողմ և միջազգային հարթակներում բազմակողմ միջխորհրդարանական համագործակցությունում Դաշնային Ժողովի Միջազգային հարցերով կոմիտեի դերը, իր նախաձեռնած ծրագրերին նրա անդամների մշտական մասնակցությունը:
Զրուցակիցները անդրադարձել են նաև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Վլադիմիր Ջաբարովը և Յուրի Նավոյանը կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք ոլորտներում ծրագրերի զարգացման և առկա հարցերի լուծման շուրջ:
Նրանք անդրադարձել են նաև Երևանում զինված հարձակման հետևանքով առաջացած իրավիճակին` հույս հայտնելով, որ խնդիրը խաղաղ հանգուցալուծում կունենա:
Վլադիմիր Ջաբարովը հաջողություն է մաղթել Յուրի Նավոյանին հետագա աշխատանքներում, Դաշնային Ժողովի Միջազգային հարցերով կոմիտեի կողմից հայտնել նրա հետ համագործակցության պատրաստակամություն:
Մամլո հաղորդագրություն