Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կինոռեժիսորը՝ ոստիկանների կողմից ծեծվելու մասին. «Տվին, ջարդեցին, մեկն էլ ասեց՝ ս… եղի»

Հուլիս 22,2016 14:55

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեռքը կոտրել են: «Տվին, ջարդեցին, գնացի Էրեբունի հիվանդանոց, ասացին ոսկորդ վնասվել է, ստորագրություն տվեցի, որ հրաժարվում եմ գիպս դնելուց, հետ եկա: Գիշերը Բուլղարիա պետք է մեկնեմ՝ կինոփառատոնի: Մի ձեռք ունեի, էն էլ կոտրել են, անգամ ջուր էլ չեմ կարողանում խմել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:

Նա պատմեց, որ հուլիսի 21-ին գնացել էր Էրեբունի ոստիկանության շենք, որտեղ գտնվում էր ընկերոջ տղան: «Սասունցի Դավիթ-Բելինսկի խաչմերուկում մեքենաս կանգնեցրի, էդտեղ մարդ էլ չկար, ՊՊԾ-ն էր, մեկ էլ ես, ասեցի՝ տղերք ջան, կարո՞ղ եմ քաղմաս մտնել, ասացին՝ իհարկե ոչ: Ասացի՝ լրագրող եմ, ասացին՝ ավելի վատ քո համար: ՊՊԾ ներկայացուցիչներից մեկի հետ շատ հանգիստ, ջան-ջիգյարով խոսում էի: Ընկերոջս զանգեցի, որ տեղյակ լինի՝ չեն թողնում ներս գամ, հարցնում էի՝ կա՞ ուրիշ խաղաղ ճանապարհ, որ գնամ իր մոտ: Մեկ էլ էն երիտասարդը, որ ինձ ասել էր՝ ավելի վատ քո համար, վրա տվեց. «Արա, հելար ստից, փախար ստից»: Պատասխանեցի. «Արան դու ես, քեզ հորեղբայր եմ գալիս, էդ ոնց ես ինձ հետ խոսում»: Մեկ էլ սա , թե. «Հլը բռնեք սրան»,-կատարվածը ներկայացրեց Արամ Շահբազյանը:

Նրա պատմելով, այդ ոստիկանի կոչով իր թեւերը ոլորել են, իրեն տապալել գետնին, կոտրել են ակնոցը, մեկն էլ ասել ՝ «ս…եղի»:

«Փառատոնի եմ գնում, Բուրգաս եմ թռնում, ձեռքս գիպի մեջ չէ, բայց խորհուրդ են տվել, որ գոնե ֆիքսեմ ու սառույց դնեմ»,-ասաց կինոռեժիսորը, որի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը մասնակցում է բուլղարական կինոփառատոնին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը yerevan.today-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031