«Իշխանությունները փայլուն համբերություն են ցուցաբերում: Ցանկացած ժողովրդավարական երկրում հաջորդ օրը կոչնչացնեին տեռորիստին՝ հենց հաջորդ օրը: Դու պետության դեմ ես դուրս եկել եւ արյուն ես թափել»,- «Անդրադարձ» ակումբում այսօր խոսելով «Սասնա ծռեր» զինված խմբի հարձակման մասին՝ այսպիսի որակում նրանց տվեց հրապարակախոս, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը:
Aravot.am-ի հարցին՝ Դուք նրանց տեռորի՞ստ եք անվանում, ահաբեկի՞չ եք համարում, անգամ ԱԱԾ-ն է վերապահումով մոտենում՝ նա պատասխանեց. «Բնականաբար: Ես չգիտեմ ԱԱԾ-ն ոնց է մոտենում, բայց համենայնդեպս, սա հայերեն կոչվում է ահաբեկչություն: Մարդ են սպանել եւ պատանդ են պահում, հայերեն հրաշալի բառ կա՝ ահաբեկչություն»:
Մերուժան Տեր-Գուլանյանն առաջարկել էր Պավլիկ Մանուկյանին, որպես իր ընկերոջ, զենքերը վայր դնել ու հանձնվել:
Լրագրողները հարցրեցին Տեր-Գուլանյանին՝ չե՞ք տեսնում անջրպետ հասարակության եւ մտավորականության միջեւ, ձեր խոսքն այլ կերպ է ընկալվում, միշտ իշխանահաճո բաներ են ասվում մտավորականության կողմից: Մեր դիտարկմանը, որ Խորենացիում ասում են՝ կերակրատաշտին մոտ են գտնվում՝ նա արձագանքեց. «Ես ոչ մի կերակրատաշտին մոտ չեմ: Ես հարուստ չեմ, ունեմ 4 երեխա, 7 թոռ եւ 1 բնակարան: Ուրիշ ոչինչ չունեմ: Իշխանություններին հաճո բան ասելը մի բան է, մի այլ բան է պետությունը պահպանել: Երազում էինք անկախ պետականություն ունենալ, հիմա այդ պետականությունը սպանում ենք: Եկեք փրկենք մարդկանց, հետո որոշենք, թե ով է պատասխանատվություն կրողը ավելի շատ»:
Կարդացեք նաև
Մերուժան Տեր-Գուլանյանը չի հավատում, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները սննդի հետ կապված խնդիր են ունեցել: Նա ճիշտ է համարում, որ ոստիկանները թույլ չեն տվել սնունդ փոխանցել զինված խմբին. «Կարող է թունավորված է եղել: Հացը պիտի տա ոստիկանությունը կամ Կարմիր խաչը»:
Ըստ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի, մինչեւ մարդը չդառնա հիմնական արժեք, մեր երկրում ոչ մի բան էլ չի փոխվի, թեկուզ Ղարաբաղը դառնա մի քանի անգամ մեծ:
Մերուժան Տեր-Գուլանյանը հերքեց, որ հողեր են հանձնվում, դրա համար էլ Սեֆիլյանն ու իր թիմակիցներն այդ քայլին են գնացել. «Լուրեր են տարածվում Խորենացի փողոցում, որ Ղարաբաղի մեր ազատագրված տարածքները վերադարձվում են Ադրբեջանին: Ինչու եք այդպիսի սուտ լուրեր տարածում: Այն, որ ցանկացած բանակցությունների ընթացքում քննարկվում են այդ հարցերը՝ միշտ էլ եղել է դա: Չի վերադարձվելու ոչ մի թիզ հող, մեկընդմիշտ իմացեք: Այն բլուրը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ գրավվեց, այդ էլ ենք հետ վերադարձնելու: Այդ սուտը մի տարածեք, հասարակությանը մի բորբոքեք: Մեր պետությունը բազմաթիվ թերություններ ունի, որը պետք է շտկել, բայց սուտը մի տարածեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իշխանության կողմից լինելը միշտ էլ ավելի ապահով է, քան արդարության, հավասարության կամ այլ “ռոմանտիկ” գաղափարների համար պայքարելը: Իմ կարծիքով, պարոն Գուլանյանը պարզապես ընտրություն չունի և հարկադրված է միշտ նույնը անել, հակառակ դեպքում ահաբեկիչ կկոչեն իրեն:
Պարոն Մերուժան Տեր_Գուլանյանի կարծիքը կոշտացավ (նախկինում նա ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին ջանով էր դիմում, հիշում էր նրա մոր, նրա հրաշալի մայրիկի եւ քույրիկի ձեռքից հաց ուտելը, միասին հաց կիսելը, հին ընկերոջ պես խորհուրդ էր տալիս) Սերժ Սարգսյանի այսօրվա շաաաաաաաաաաաաաաաաաաաաատ ուշացած ու վտանգավոր հայտարարությունից հետո, որով փաստորեն ազդանշան էր տալիս վարչախմբին ծառայողներին՝իմ տեսակետը իմացաք,որը փաստորեն հետևյալն է՝ ես լավ եմ անում, նույնն եմ անելու, էդ ով դարձան, որ բողոքեն, պիտի մնա այնպես, ինչպես կա: Հիմա դրա համաձայն ձևակերպեք Ձեր տեսակետները՝ (մոտավոր)մտավորականներ, (իբր) քաղաքական կուսակցություններ, ընդդիմություն (ներկայացողներ), մանկլավիկներ ու նաժիշտներ:
Ավելին չէի էլ սպասում: Պարոն Տեր-Գուլանյանը չի ճաշակել այս իշխանությունների ահաբեկչությունը: Գրագետ լինելը չի նշանակում իմաստուն լինել, մինչդեռ տարիքը իմաստության տարիք է: Աստված ձեզ հետ սերժական և իշխանական գրագետներ: Կուրացել եք և չեք ուզում տեսնել ոչնչացման եզրին հասցրած Երկիրը:
Քանի որ նա, Մերուժան Տեր-Գուլանյանը «արժանագույն» գնահատական չի կարող տալ իր մտերիմի այն հայրենասիրության մասին, որի հիմքում դրված էր, չխնայել անձնականը եվ որդուն, նա հրճվում է որ ճաղերի արանքում կհայտնվի իր «ընկերը», Պավլիկ Մանուկյանը, որի հիմքում նույն հայրեասիրությունն է ընկած:Մենք միշտ ապրել ենք այնպես վատ, ինչպես հիմա ենք ապրում: Մենք միշտ բարոյական անկում ենք ապրել: Գաղտնիք չէ, որ, երբ մենք որոշ պաշտոնյանների հետ խոսելիս ճարահատյալ խոսում ենք օրենքի ուժի տեսանկյունից, նրանցից ստանում ենք հետյալ պատասխանը. «գնա ում ուզում էս բողոքի, ա՛յ «աբիժիննիկ»»:
Այսինքն, ստացվում է, որ, եթե ես ապրում եմ օրենքի տառով, մտածում եմ օրենքի շրջանակներից դուրս չգալ, ես, ըստ որոշ կոռումպացված չինովնիկների, «լավ» մարդ չեմ, ինձանից «շառ» եմ ներկայացնում: Իսկ նրանք, ովքեր ապրում են ամեն օր «ումից մի բան պոկեն»( և ամենևին էլ նրանց համար կապ չունի՝ դա կլինի ազատամարտիկ, հաշմանդամ, թոշակառու, թե խոցելի խմբից …) «լավ» և «պիտանի» մարդիկ են:
Արդեն կարելի է ասել՝ մեր հայրենիքը վտանգված է, քանզի արտագաղթը դատարկում է մեր երկիրը, արդեն կարելի է ասել, որ մեր երկրի անվտանգությունը վտանգված է, քանզի արտագողթների մեջ են նաև այն երիտասարդ տղաները, որոնք վաղը պետք է մեր սահմանը պաշտպանեին: Եվ այս պայմաններում փոխարենը մենք կոռումպացվածներին համարենք ազգի դավաճաններ և նրանց ցույց տանք իրենց տեղը, որը ճաղերի հետևում է «Սասնա ծռեր» տղաների փոխարեն, մենք սուս ու փուս լսում ենք, թե ինչպես են Մերուժանի նմանները մեզ բողոքական համարում: Լավ, ե՞րբ ենք մենք ձերբազատվելու մեզ ճնշող ազգասիրական որոշ նորմերից, ե՞րբ ենք հասկանալու, որ մեր նմաններն են այս երկրի տերերը, այլ ոչ թե Մերուժանի նմանները, ե՞րբ ենք հանդես գալու պահանջատիրոջ իրավունքից, ե՞րբ ենք հասնելու, այն մակարդակի, որ որևէ մի ստահակ վախենա ընտրություններից առաջ 10 հազար ողորմություն առաջարկի մեզ:Ե՞րբ…
Օգոստոսի 13-ը համազգային խոսքի արտահայտման օրն է:Այդ օրը ՀԱՅ ազգը
հանդես է գալու պահանջատիրոջ իրավունքով եվ ներայացնելու է իր նոր ժանակավոր կառավարությունը:
Օգոստոսի 13-ին ժամը 19:00-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ վերջացնելու մեր կիսատ գորձը որ սկսեց «Սասնա ծռերը»: