2016թ. հուլիսի լույս 16-ին Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի ընթացքում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, իշխանության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ կոչ արեցին Թուրքիայի քաղաքացիներին միահամուռ դուրս գալ իրենց քաղաքների հրապարակներն ու կանխել զինվորական հեղաշրջումը։ Այս կոչից հետո Թուրքիայի քաղաքացիները մինչև օրս չեն լքում այդ երկրի հրապարակները, տեղեկացնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի ներկայացրած տեղեկություններով՝ Թուրքիայի տարբեր քաղաքների հրապարակներ են գալիս կանայք, երեխաներ, ծերեր, որոնք բոլորը նշում են հեղաշրջման ձախողումն ու իրենց բնութագրմամբ՝ ժողովրդավարության հաղթանակը։
https://www.youtube.com/watch?v=JFssnTXjijM
Կարդացեք նաև