Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսինքն` նախ թող հանձնվեն, հետո կտեսնենք` ինչ ենք անում». Պապյանը` Շարմազանովի հայտարարության մասին

Հուլիս 22,2016 13:46

«Իշխանությունն իրավունք չունի կարեւոր երեւույթի դեպքում անտարբեր լինել: Նրանք մարդիկ են, որոնց հարկ ենք վճարում նրա համար, որ աշխատեն եւ ճգնաժամային երեւույթների ժամանակ միջամտեն: Ի՞նչ է նշանակում` «չենք միջամտում, որ չխանգարենք»: Դա ինքնախոստովանություն է այն առումով, որ իշխանությունը վստահություն չունի ժողովրդի ներսում: Առհասարակ, չկա մի կառույց, որը ժողովրդի շրջանում վստահություն ունենա»,-«Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր խոսելով ՊՊԾ գնդի գրավման շուրջ ՀՀԿ խոսնակի հնչեցրած տեսակետների մասին, ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Խնդրեցինք մեկնաբանել Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ «Սասնա ծռեր» զինված խմբի` Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ պահանջը կքննարկվի հարցի խաղաղ հանգուցալուծումից հետո: Արա Պապյանն այն «դիվանագիտական խուճուճ ձեւակերպում» որակեց, որի ասելիքը հետեւյալն է` «նախ թող հանձնվեն, հետո կտեսնենք` ինչ ենք անում»:

«Հրաժարականի հարց չեն քննարկելու, դա ակնհայտ է, բայց նախագահը կարող է մի քանի քայլ անել, օրինակ` սկսել գործողություններ` ընդդիմության կողմից որպես քաղբանտարկյալներ նշվող անձանց գործերը վերաքննելու եւ պատիժները վերանայելու ուղղությամբ: Հասարակությունը խիստ դժգոհություն ունի նաեւ բանակի ներսում կոռուպցիոն երեւույթների շուրջ: Արված փոփոխությունները բավարար չեն: Մի քանի պաշտոնյաներ եւ նախարարներ պետք է պաշտոնանկ արվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031