Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյուլենի արտահանձնման թեմայով Թուրքիայի վարչապետը խոսել է ԱՄՆ փոխնախագահի հետ. Posta

Հուլիս 22,2016 13:44

Թուրքական Posta լրատվամիջոցը, հղում կատարելով Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ այդ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը զանգահարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին և մանրամասներ քննարկել 2016թ. հուլիսի լույս 16-ի զինվորական հեղաշրջումը կազմակերպելու գործով մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ։

Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Բայդենը քննադատել է հեղաշրջման փորձը և նշել, որ իր երկիրը կշարունակի սատարել Թուրքիայի իշխանություններին։

Գյուլենին արտահանձնելու մասով Բայդենը տեղեկացրել է Յըլդըրըմին, որ ԱՄՆ-ն տեղյակ է այդ հարցով Թուրքիայի ակնկալիքների մասին, բայց ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի ԱՄՆ անկախ դատարանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031