Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Ուկրաինայի անկախության 25-ամյակի կապակցությամբ այդ երկի մայրաքաղաքում զինվորական շքերթ է անցկացվելու։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի համաձայն՝ Ուկրաինայի նախագահական նստավայրի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է. «Զինվորական շքերթը տեղի կունենա օգոստոսի 24-ին Կիևի Կրեշչատիկ փողոցում և Անկախության հրապարակում»։
Ուկրաինայի անկախության 25-ամյակի կապակցությամբ զինվորական շքերթի գլխավոր պատասխանատու է նշանակվել այդ երկրի պաշտպանության նախարար Սթեփան Պոլտորակը։