Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահի հրաժարականի պահանջը մղվել է 2-րդ պլան». Պապյանը` երեկվա բանակցությունների մասին (Տեսանյութ)

Հուլիս 22,2016 13:14

«Իշխանությունը խմբի հետ բանակցություններ է վարում: Երեկ Վիտալի Բալասանյանը ստանձնեց այդ գործը, բայց որոշում կայացնողներն իշխանություններն են եւ խումբը: Առայժմ մի դրական տեղաշարժ կա` իշխանությունները համաձայնել են ուտելիք փոխանցել խմբին»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա արձանագրեց, որ սկզբում զինված խմբի հետ կապող օղակ էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ երեկ երկու անգամ խմբի հետ հանդիպել եւ բանակցել է Վիտալի Բալասանյանը. «Մինչեւ լուսաբաց նրա հետ հարցեր եմ քննարկել: Եղել են տարբեր միջնորդությունների առաջարկներ, որոշներն էլ չեն ընդունվել: Կգա ժամանակ` գուցե դրա մասին կխոսենք: Առայժմ զինված ընդդիմության եւ իշխանության դիրքորոշումներն իրարամերժ են»: Այլ մանրամասներ Արա Պապյանը չներկայացրեց:

Ըստ նրա` երեկվա բանակցությունների արդյունքում նախագահի հրաժարականի պահանջը, ըստ երեւույթին, մղվել է երկրորդ պլան. «Բայց մյուս պահանջները զինված խումբը շարունակում է պնդել, այդ թվում` հայտարարություն անել այն մասին, որ տարածքներ չեն հանձնվելու: Այդ մասին հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը»:

Քաղաքագետի խոսքով` երեկվա բանակցությունների արդյունքն է նաեւ Խորենացի փողոցում ոստիկանական ուժերի կրճատումը. «Դա եղել է փոխադարձ պայմանավորվածությամբ` որպես կողմերի բարի կամքի դրսեւորում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Արցախի ՝արյունով ազատագրված տարածքները ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ այլ նախագահ հորական կալվածք չի ստացել, որ ոնց ուզի, այնպես էլ տնօրինի: Դպրոցական տարիներից հայոց պատմության դասագրքից գլխումս մի նախադասություն է դրոշմվել, երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու: Խոսքը Կարսի բերդի հանձնման մասին է: Անկախ ՀՀ պատմության դասագրքում ասվում էր, որ Կարսի բերդը հանձնվեց թուրքերին, քանի որ վրացիների համար պետք էր պահել Բաթումը: ԱՎԵԼԻ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ ՀՀ մատղաշ սերնդին դաստիարակելու համար դժվար է գտնել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031