Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ երկու կողմերն էլ կհետեւեն Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորին. «Իրատես»

Հուլիս 22,2016 13:09

«Իրատեսը» զրուցեց Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ։

– Հավանական համարո՞ւմ եք, որ զինյալների պահանջներից գոնե մեկը բավարարվի և իրավիճակը հանդարտվի։

– Իհարկե, ես կցանկանայի, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, բայց պետք է իրատես լինել։ Սակայն այս մեթոդներով հաստատ հրաժարական չեն տալիս։ Հակառակ դեպքում ամեն հաջորդ եկած նախագահն էլ հնարավոր է մի խմբի դուր չգա, և նրան էլ այս մեթոդով որոշեն հեռացնել։ Թող գնան փոխզիջումների, Ժիրայրին բաց թողնեն, ի՞նչ է եղել։

– Հայաստանում այսօր կա՞ մի հեղինակավոր մարդ ով երկու կողմերի հարգանքն է վայելում, ում հորդորին կհետևեն երկու կողմերն էլ և փոխզիջումների կգնան։

– Այո, կա։

– Ո՞վ է:

– Լևոն Տեր-Պետրոսյանը։

– Կարծում եք՝ Սէֆիլյանի թիմակիցները կլսե՞ն նրան։

– Կլսեն։

– Իսկ իշխանություննե՞րը։

– Իշխանությունը ճար չունի, ունենար՝ հիմա գիտե՞ս ինչեր էր արել։ Եթե մի փոքր հնարավորություն ունենային, հիմա բոլորին հում-հում կերել էին։ Երկիրը հասցրել են խայտառակ վիճակի, ի՞նչ իշխանություն։ Դուք էլ, ես էլ, ցանկացած մարդ էլ իշխանություն են, էն գնդապետն էլ, որ զոհվեց։ Եթե երկրում կարգուկանոն լիներ, ամեն մեկն իր տեղում լիներ, այս ամենով անվտանգության ծառայությունը կզբաղվեր, այսօր էլ զոհ չէր լինի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031