Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես էր փոխվում «ֆեյսբուքահայության» միջին վիճակագրական տեսակետը. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 22,2016 13:04

Ներկայացնենք ամեն օրվա «միջին վիճակագրական» տեսակետը։

Օր առաջին. «Դրանք ահաբեկիչներ են, մարդասպաններ, դավաճաններ, որոնք հարվածեցին պետությանը թիկունքից, նրանց ներում չկա, իշխանությունները պարտավոր են խիստ պատժել նրանց։ Այն լրատվամիջոցները, որոնք տարածում են ահաբեկիչների       տեսակետները, նրանց նկատմամբ ԱԱԾ-ն հատուկ ուշադրություն պետք է դարձնի, դրանք հանցակիցներ են»։

Օր երկրորդ. «Ինչպե՞ս կարելի է ահաբեկիչներին արդարացնել։ Նրանք, ովքեր արդարացնում են, տեղ չունեն հասարակության մեջ, ֆեյսբուքիս ընկերների մեջ։ Չի կարելի ապօրինի գործողություններին հավանություն տալ։ Նրանց հետ չի կարելի բանակցել»։

Օր երրորդ. «Այդ զինյալները պարտավոր են խոհեմություն ցուցաբերել, եւ երկրի կայունությունը չխաթարելու համար հանձնվել։ Մեզ նոր արյունահեղություն պետք չէ, հետեւաբար, իշխանությունները պետք է զսպվածություն, սառնասրտություն ցուցաբերեն եւ զերծ մնան հարցի ուժային լուծումից»։

Օր չորրորդ. «Պավլիկ Մանուկյանը, իհարկե, հերոսական անցյալ ունի, բայց նա չպետք է նման ռոմանտիկ քայլի գնար։ Ոստիկաններն էլ կարծես ամեն ինչ անեն, որ հասարակությունը դեմքով շրջվի դեպի ապստամբները։ Այդ բռնությունները միայն յուղ են լցնում կրակի վրա։ Պետք է Սեֆիլյանի հետ բանակցել։ Ինքը պիտի կոչով դիմի «Սասնա ծռերի» անդամներին»։

Եվ վերջապես, օր հինգերորդ. «Ես այսօր եկել եմ Խորենացի, որպեսզի պատնեշ, կենդանի պատ լինեմ ժողովրդի եւ ոստիկանների միջեւ։ Ես չեմ կարող անտարբեր մնալ, երբ այսպիսի բախումներ են լինում ցուցարարների եւ ուժայինների միջեւ։ Ինչո՞ւ են մինչեւ հիմա լռում իշխանությունները։ Բարձիթողի վիճակ է։ Երկու կողմն էլ հասուն, գիտակից մարդիկ են, պետք է լուծում գտնեն այս իրավիճակից»։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031